Բառային թակարդներ հայկական դիվանագիտության համար

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մնացականյանն այս մասին խոսել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Պաշտոնական հանդիպման համար չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք գործընթացը կառուցել այնպես, որպեսզի կարողանանք արդյունք ունենալ: Ժամկետային հարցերն էլ նշանակություն ունեն, բայց կարևոր է, որ հաջորդ քայլը լինի այնպես, որ կարողանանք դինամիկան ապահովել»,- ասաց նախարարը: Նա հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ կառուցողական մթնոլորտը պահպանվում է: Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց ունեցան, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: Իսկ 2019թ. հունվարի 22-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին։ Մնացականյանն անդրադարձել է նաև՝ Նիկոլ Փաշինյանի Գերմանիայում արած այն հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտությունը ունի երեք կողմ: Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե բառակապակցություններին, այլ էությանը: Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսին Փաշինյանը խոսել էր ԼՂ հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի մասին․ «Ինչ վերաբերում է բուն կարգավորմանը, կարծում եմ, համանախագահող երկրները, նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել է, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է: Եվ միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը»: Լրագրողների համառ հարցերին, թե որոնք են հակամարտության կողմերը, Մնացականյանն արձագանքել է․ - «Դուք, խնդրում եմ, ավելի ուշադրություն դարձրեք էությանը: Որովհետև, եթե բառակապակցություններին եք կպնում․․․ Պարոն Փաշինյանը ասել է այն, ինչ ոչ ասել է․․․ Կա երեք կողմ: Հայաստանը ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին, Հայաստանը շարունակելու այդ ամենը անել»: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր կառավարությունը չի կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Պաշտոնական Բաքուն Փաշինյանի այդ տրամաբանությունը անհասկանալի էր որակել՝ պնդելով, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: «Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում», նշել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն: Այսպես, Հայաստանի արտգործնախարարը, որոշակիորեն սրբագրում է Փաշինյանի խոսքը, հակամարտության «երեք կողմերի» արտահայտությունը խորհուրդ տալով, ըստ ամենայնի՝ ընկալել այս տեսանկյունից, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, հետևաբար՝ Հայաստանն էլ իր մասով է հակամարտության կողմ: Ամբողջ խնդիրը, սակայն նրանում է, որ Հայաստանի՝ հակամարտության կողմ լինելու արձանագրումը պաշտոնական Բաքվի համար ամենաձեռնտու իրադրությունն է: Հենց պաշտոնական Բաքուն է մշտապես ձգտել ղարաբաղյան հակամարտության էությունը նենգափոխել՝ այն ներկայացնելով, որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, նույնիսկ՝ տարածքային վեճ: Ահա, այստեղ է վտանգը՝ Հայաստանին հակամարտության երրորդ կողմ նշելիս: Հայկական դիվանագիտությունն, ինչպես երևում է առայժմ նոր է ընտելանում, եթե չասենք՝ ծանոթանում, ղարաբաղյան կարգավորման գործընթացի տերմինաբանությանը, դրա համար էլ ստիպված է լինում ժամանակ առ ժամանակ սրբագրել ավելի վաղ արված արտահայտությունները: Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am