Սկսել եմ փնտրել Արթուր Վանոյանին, տեսել եմ արյունոտ պատեր ու խառնաշփոթ վիճակ.Օսիպյանը ցուցմունք է տալիս

Արդեն տեղեկացրել ենք,որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այս պահին դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Օսիպյանը հիշեց, որ ինքը սկսել է փնտրել գնդապետ Արթուր Վանոյանին, տեսել արյունոտ պատեր ու խառնաշփոթ վիճակ ու հասել մինչև աշխատասենյակ, ուր արդեն գտել է նրան մահացած վիճակում։ «Այդտեղ չդիմացա, զայրացա, մի փոքր անկառավարելի դարձա, սկսեցի հրահրել Պավլիկին, բղավում էի նրա վրա։ Վերջինս անդադար կրկնում էր, որ ինքը տեղյակ չէ, չգիտի, թե ով է սպանել ու որտեղից այս դիակը այստեղ հայտնվեց։ Ես սկսեցի նրան քաշքշել։ Ինքը փորձում էր ինձ հանգստացնել՝ խնդրելով առայժմ որևէ մեկի չասել սրա մասին»,-մանրամասնեց ՀՀ ոստիկանապետը՝ հիշելով, որ երբ դրսից զանգահարել ու ասել է, թե Վանոյանը չկա, իրեն շնորհավորել են, ու այդ պահին ինքը հասկացել է, որ չեն հասկացել, մտածել են, թե ներսում չէ, ու հետո ինքը նորից է զանգել ու ասել, որ, ցավոք, գնդապետ Վանոյանը մահացած է։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ գնդում է մնացել 7-8 օր պատանդառված վիճակում, ու իրեն, Վարդան Եղիազարյանին ու ևս 4 ոստիկանների հսկել է Արեգ Կյուրեղյանը։