«Գյուլլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլլեք, պրծեք». Վալերիյ Օսիպյանը հիշում է 2016թ. հուլիսյան իրադարձությունները

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այս պահին դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Դատարանի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետն ասաց, որ ամբաստանյլաներից որեւէ մեկի հետ բարեկամական, ազգակցական կապեր չունի, ամբաստանյլաներին ճանաչում է այսպես ասած փողոցի՝ հասարակական միջոցառումներից, հավաքներից, երթերից: Վալերի Օսիպյանը պատմեց, որ 2016 հուլիսի 17-ին, ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահից զանգ է ստացել եւ տեղեկացել, որ ՊՊԾ ոստիկանության գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից, այսպես ասած, զավթել են: «Գրավողն ուրիշ բան կգրավեր։ 35 հոգի չէին գնա գունդ գրավեին, նրանք ապօրինի զավթել են գունդը:Տեղ հասնելուն պես լսել եմ  Պավլիկ Մանուկյանի ձայնը ու հասկացել, թե ովքեր են ներսում։ Փորձել եմ վերջինիս հետ բանակցել, հորդորել, որ զենքերը վայր դնեն ու դրանով ցրեն իրենց՝ բանդա լինելու մասին շարունակ պտտվող խոսակցությունները։ Լավ, շատ ես խոսում,ասել է  Պավլիկ Մանուկյանի պատասխանը »,-պատմում է Օսիպյանը: էրեբունու բաժնի մոտ նկատեցի պարոն Եղիազարյանին, նա մոտեցավ, տեղեկացավ՝ ինչ է կատարվում, ես ասացի՝ գնում եմ այնտեղ, ասաց՝ ես էլ եմ գալիս: Ձախ մայթով բարձրանում էինք, հասնելով քարերի աշխարհի մոտ, նկատեցի, որ դիմացի մայթին կանգնած էր Մարտիրոս Հակոբյանը՝ ինքնաձիգով, Պավլիկը, Սեդրակ, Աշոտը մոտեցավ: Խոսակցությունը հետեւյալն էր, փորձեցինք բացատրել, որ սա ճիշտ չէ , իրենք իրենց էին ասում, ձգված տոնայնության վրա էր մեր խոսակցությունը եւ ես հասկացա, որ խոսակցությունները եւ բանակցությունները մեզ մոտ չի ստացվում, անարդյունք է: Փորձում էինք զոհվածների կամ վիրավորների մասին ինչ-որ բան տեղեկանայինք, ասացին՝ ում պետք է, մենք օգնություն ցույց տվել ենք, զոհ չունենք եւ այլն: Ապա ինքնաձիգը պահել են իր վրա, քաշքշել, ցանկացել խլել կապի միջոցն ու փորձել իրեն պատանդ վերցնել՝ սպառնալով չենթարկվելու դեպքում սպանել՝ միևնույն ժամանակ ինքնաձիգի կոթով հարվածելով ու ուսադիրները պոկելով։ Ինչպես հետո է իմացել, ուսադիրներ պոկողը եղել է Աշոտ Պետրոսյանը։ «Այդպես մտանք գունդ։ 5-6 հոգով հարվածում էին ինձ։ Մտանք ներս։ Այնտեղ մի քանի համակարգիչներ էին դրված, որոնց շուրջ աշխատում էր Վարուժան Ավետիսյանը։ Ավելի առաջ գնալով՝ հանգստի սենյակում տեսա ձեռնաշղթաներով 8 ոստիկանների։ Ինձ ու պարոն Եղիազարյանին էլ «կանդալեցին»։ Հետագայում բոլորիս ձեռքերն արձակեցին։ Այնուհետև ինձ տարան դուրս։ Բարձրախոս տվեցինք ձեռքս՝ ասելով՝ եթե հիմա ոստիկաններին կոչ չանես զենքերը վայր դնել ու գալ, միանալ մեզ, քեզ այստեղ գյուլլում ենք։ Սպառնալիքները տևեցին 3-5 րոպե։ Ես, բնականաբար, դա չասացի, այլ դիմելով գործընկերներիս՝ հորդորեցի այս ուղղությամբ չկրակել, որ պատասխան կրակ զինված խմբի կողմից չլինի»,-հիշեց ՀՀ ոստիկանապետը՝ հավելելով, որ գնդի տարածքում «Մոլոտովի կոկտեյլներ» էին պատրաստվում։ Վերջինս նշեց նաև, որ իր հեռախոսը թողել էին իր մոտ, որովհետև ինքը կապող օղակ էր իրավապահ մարմինների ու զինված խմբի միջև։  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am