Վարչապետի կողմից մամուլը հռչակվել է թշնամի․ Նարեկ Սամսոնյան

Վարչապետի կողմից մամուլը հռչակվել է թշնամի: Սա փաստ է,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության (հկ) նախագահ, քաղաքագետ  Նարեկ Սամսոնյանը: «Այսինքն՝ մամուլը հերթական թշնամին է Ազգային ժողովից, «հակահեղափոխականներից» և մնացյալից հետո: Օլիգարխները մի գիշերում դարձան գործարարներ, իսկ մամուլը հիմա խանգարում է: Սա շատ բացասական երևույթ է: Ընդհանրապես, նրանք, ովքեր ասում են, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, նվազագույնը, այս պահի իշխանության մաս կազմող մարդիկ են»,-ասում է Սամսոնյանը: Նարեկ Սամսոնյանի խոսքով՝  բոլոր նորմալ երկրներում հասարակությունը իշխանության վարկածին հակված է ավելի քիչ հավատալ, քան հակառակորդների վարկածին, կամ՝ երկուսը միասին համադրել և ինչ-որ բան ստանալ.«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից մամուլը ուղղակիորեն ճնշումների է ենթարկվում: Մենք ունենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ երևույթ վերջին 10-20 տարիների ընթացքում, երբ այսքան շատ են ճնշում մամուլը: Այսօր բազմաթիվ լրատվականների ճնշման օրինակներ ունենք»: Սամսոնյանն ասում է՝ բացի ոստիկանական ճնշումները տեղի է ունենում նաև մի հետաքրքիր իրավիճակ, երբ Հայաստանում հացադուլի պատճառով բանտում մահանում է լրագրող, ու այդ ամենը արվում է ղարաբաղյան հարցի համատեքստում, Ալիևի հետ գաղտնի բանակցություներով, ոչ ֆորմալ հանդիպումների ֆոնին.«Ակնհայտ է՝ ինչու է մամուլը խանգարում Նիկոլ Փաշինյանին. որովհետև մամուլը բարձրաձայնում է այն բոլոր թերությունները, որոնք կան ներկա իշխանությունների գործելակերպում: Ըստ էության, իրենց ասածին ցանկացած հակադիր միտք ապատեղեկատվություն են համարում: Իսկ միգուցե՞ ամենաշատ ապատեղեկատվություն տարածողները իրենց լրատվամիջոցներն են, որոնք, ի դեպ, քիչ չեն: Սա այն բացառիկ իրավիճակներից է, երբ իշխանությունը ունի ամենաշատ լրատվամիջոցները»: Մեր այն նկատառմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հայաստանյան լրատվամիջոցների 90%-ը գտնվում է նախորդ իշխանությունների ձեռքում, Նարեկ Սամսոնյանը պատասխանում է.«Ինչպե՞ս են չափել այդ 90%-ը: Կամ ի՞նչ է նշանակում նախորդ իշխանություն: Մեդիան ունենում է սեփականատեր, որի անունը գրված է ռեգիստրում: Եթե, օրինակ, ասեն՝ այս լրատվամիջոցն ունի այլ սեփականատեր, բայց այլ անունով է գրանցված, նշանակում է՝ պետությունը ընդունում է, որ իրեն խաբում են: Նիկոլ Փաշինյանի միտքը հետևյալն է՝ նրան դուր չի գալիս, որ մեդիան սկսում է իր թերությունները տեսնել Արցախի ճակատում, նրան դուր չեն գալիս իր պատգամավորների խայտառակ հարցազրույցները, որոնք մեկը մյուսի հետևից տարածվում են ու դառնում պարսավանքի և ծաղրանքի առարկա, և փորձում է ճնշել այն լրատվամիջոցներին, որոնք իրեն չեն սատարում, այսպես կոչված, հեղափոխությանը, որը, իրականում, հեղափոխություն չէր»: Նարեկ Սամսոնյանի կարծիքը հարցրինք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի այն հայտարարության մասին, որ պատրաստվում են բոյկոտել ու արհամարհել որոշ լրատվամիջոցների, արդյո՞ք չեն արժանանա ԶԼՄ-ների ավելի բուռն արձագանքին.«Միանշանակ: Ես էլի եմ ասել, ու հիմա էլ կպնդեմ՝ Նիկոլ Փաշինյանի այս արշավը լրատվամիջոցների նկատմամբ նույն հեզությամբ, հանդուրժողականությամբ ու խոնարհվելով չի ավարտվելու, ինչպես հանրապետականների դեպքում եղավ: Հանրապետականները վախեցան, նրանք մեղավոր էին նաև, և միանգամից կապիտուլացվեցին: Մամուլը ոչ միայն չի կապիտուլացվում, այլ ամեն օր մամուլի կողմից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը ակնհայտ է լինում: Փաշինյանը փորձում է ժողովրդավարության անվան տակ ԶԼՄ-ներին ճնշել և փորձել պարտադրել այն, ինչ պարտադրեց հանրապետականների և մնացածին, այսինքն՝ համակերպվել այն մտքին, թե Հայաստանում թիվ 1 նյուզմեյքերը ինքն է, սակայն դա չի հաջողվելու անել նաև ԶԼՄ-ների դեպքում»: Քաղաքագետի կարծիքով՝ ժողովուրդն ինքն էլ արդեն տեսնում է, որ իրականում Նիկոլ Փաշինայնի իշխանության գալը հիմնված է եղել ստի ու կեղծիքի վրա.«Տեսան, որ Սաշիկը ոչ մի բան 50% չուներ, տեսան, որ արագաչափերը, որոնք Նիկոլ Փաշինյանը գալիս էր հանելու, ոչ թե հանեց, այլ ավելացրեց, տեսան, որ մարդիկ պարգևավճար են ստանում, որ կաշառք չվերցնեն: Ժողովուրդը ավելի շատ է տեսնում, քան Նիկոլ Փաշինյանը փորձում է ու կարծում է, թե թաքցնում է: Դա հակառակ ազդեցությունն է տալու: Ֆիզիկայում հայտնի օրենք կա՝ ցանկացած ազդեցություն ստանում է նույն ուժով հակազդեցություն, և այսօր Նիկոլ Փաշինյանը սխալ ուղղությամբ է պատերազմ հայտարարել ու թշնամի գտել: Մամուլը երբեք չի խոնարհվի Նիկոլ Փաշինյանի և որևէ իշխանության առաջ: Մամուլը Հայաստանում վաղուց բավականին ինքնուրույն է, և ամեն հնարավոր ձևով պետք է հակադարձի այս ճնշումներին: Եվ, վերջիվերջո, պետք է հասկացնել Նիկոլ Փաշինյնաին, որ իրականում ինքը չէ, որ պետք է մամուլի հետ խոսի այդ տոնով»-ամփոփեց Նարեկ Սամսոնյանը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am