Ինչ շղթա է բացում Սամվել Բաբայանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նախօրեին ըստ էության հայտարարել է այսպես ասած՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Բաբայանը հայտարարել է, որ մարտին ստորագրահավաք է սկսելու Արցախում թեկնածու առաջադրվելու համար: Այդ հայտարարությանը զուգահեռ, Բաբայանը մեկ այլ հետաքրքիր հայտարարություն է արել՝ խոսելով այն մասին, որ 2016 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի թեմային եւ հստակ ասել նրա մասին իր կարծիքը: Թե հատկապես ինչպիսին է այդ կարծիքը, Բաբայանը չի նշել, սակայն ասել է, որ Փաշինյանը դա հստակ գիտե դեռեւս 2016 թվականից: Ասել կուզի, Բաբայանը ակնարկել է վարչապետին, որ իր կարծիքը չի փոխվել եւ այն, ինչ ասել է 2016-ին, կրկնում է նաեւ հիմա: Արդյո՞ք դրանով Սամվել Բաբայանը ցանկացել է Նիկոլ Փաշինյանին ակնարկել, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Բանն այն է, որ Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում դիտարկվում էր քոչարյանական թեւի ներկայացուցիչ: Մյուս կողմից հնարավոր է, որ Բաբայանը Նիկոլ Փաշինյանին այլ բան է ակնարկում, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի իրավիճակ էր 2016 թվականի հուլիսը: 2016-ի հուլիսին Հայաստանը, այսպես ասած, կաթվածահար էր եղել ՊՊԾ գնդի գրավումից, այն էլ Ապրիլյան քառօրյայից երեք ամիս անց, երբ հատկանշական զարգացումներ էին նաեւ արցախյան գործընթացում՝ Վիեննայի օրակարգով: Հետագայում, ի դեպ, այդ օրակարգը աստիճանաբար չեզոքացվեց, ու հարց է, թե ինչ ազդեցություն ունեցավ այդ հարցում հուլիսյան իրավիճակը: Հայտնի է նաեւ, թե հուլիսին ինչպիսի դերակատարում էր փորձում ստանձնել Նիկոլ Փաշինյանը, արժանանալով «Սասնա ծռերի» եւ նրանց համակիրների սուր քննադատությանն այն բանի համար, որ առաջարկում էր բաց ձեռքերի պայքար: Երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչեց իր այդ պայքարը՝ Հայաստանում առաջնորդելով թավշյա հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունից հետո Սամվել Բաբայանն ազատ արձակվեց՝ 2017-ի ընտրություններից առաջ ձերբակալվելուց հետո, որ տեղի էր ունեցել հայտնի «Իգլայի» գործով: Հատկանշական է, որ ազատ արձակվելուց հետո Արցախ մեկնելու վերաբերյալ հարցին ի պատասխան Բաբայանն ասել էր, որ այդ առումով կանի այն, ինչ կասի Հայաստանի նոր իշխանությունը: Արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունն է Բաբայանին ասել Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու մասին, թե՞ Բաբայանը ակնկալում էր, որ նոր իշխանությունը կդիտարկի նրա որեւէ դերակատարում, սակայն տեսնելով, որ այդպիսի դիտարկում չկա, նա ինքն է որոշում մտնել խաղի մեջ եւ հիշեցնել իր մասին: Թե Բաբայանը խաղի մի նոր ուղղություն է նախկին իշխող համակարգի մարտավարության մեջ, հաշվի առնելով այն, որ Բաբայանը, ի վերջո, այդ համակարգի ներկայացուցիչ է: Բոլոր դեպքերում, Արցախի պաշտպանության նախկին նախարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտը նոր շերտ է բացում ներքաղաքական իրողություններում, որն անկասկած կունենա նաեւ իր որոշակի շղթայական ազդեցությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Խոշոր հաշվով պետք չէ բացառել եւ այն, որ այդ միջոցով կբացահայտվեն նախկին համակարգի որոշակի շերտեր, որոնք ներկայումս թաքցվում են խնամքով՝ ավելի լավ ժամանակների համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am