Իշխանությունն՝ ընդդեմ մամուլի

Այս տարեսկիզբը նշանավորվեց Նոր Հայաստանի իշխանությունների կողմից մամուլի թիրախավորմամբ։ Սպասելի քայլ էր։ Երբ հեղափոխությունը վերացրեց ընդդիմությունը խորհրդարանում, այն փոխարինեց հեղափոխական սուռոգատներով՝ «Բարգավաճ Հայաստան»-«Լուսավոր Հայաստան»-ով (ԲՀԿ-ԼՀԿ), սպասելի էր, որ հաջորդ քայլով նա կհարձակվի մյուս ընդդիմախոսի՝ մամուլի վրա։ Հայտնի խաշի պատմությանը բուռն արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանն այն հավելեց՝ մյուս լրատվամիջոցներին, մասնավորապես՝ հեռուստատեսություններին քննադատելով, թեև խաշը նրանց հետ ոչ մի կապ չուներ։ Նա մասնավորապես հայտարարեց, որ մամուլի 90%-ը գտնվում է նախկին իշխանության ներկայացուցիչների ձեռքին, ինչը մտահոգիչ է։ Այնուհետև իշխանությանը կից հ/կ-ները սկսեցին խոսել լրատվամիջոցների իրական տերերին գտնելու անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ մեկ այլ նախկին լրագրող, այժմ՝ պատգամավոր, սկսեց խոսել մամուլից ապատեղեկատվությունն արմատախիլ անելու մասին։ Հետո լրատվամիջոցներից մեկի հետ առնչություն ունեցող ևս մեկ անձ, այժմ՝ պատգամավոր, պնդեց, որ մամուլն իրենց պատերազմ է հայտարարել՝ զուգահեռ պնդելով, որ անհրաժեշտ է փոխել Հայաստանի հիմնը։ Այս պնդումների հիմնական մասը կեղծ է։ Նախ, ներկա իշխանությունը տիրապետում է զգալի թվով լրատվամիջոցների՝ բազմաթիվ են լրատվամիջոցների տերերը, ովքեր ներկա իշխանության մաս են կազմում, իշխանությունը նաև տիրապետում է պետական լրատվամիջոցներին (հայկական և ամերիկյան)։ Սակայն ամենակարևորն այն է, որ անկախ սեփականության ձևից և սեփականատերերից՝ մեդիան իրականում պայքարում է իր վարկանիշի համար, քանի որ վարկանիշի շնորհիվ է այն գովազդային միջոցներ ներգրավում։ Փաստորեն, նախկին լրագրողներին՝ ներկա պատգամավորներին, անծանոթ են «անկախ լրատվամիջոց», «մամուլի ազատություն» գաղափարները, թերևս, իրենց աշխատանքային պրակտիկայում նրանք սովոր են եղել միայն փողի դիմաց պատվերներ կատարել, և ըստ այդմ, իշխանության թերացումների վերհանումը մամուլում դիտարկում են ոչ թե՝ որպես լրագրողական առօրյա աշխատանք, այլ՝ մամուլի կողմից պատերազմ իրենց դեմ։ Իշխանության պնդումներն ունեն նաև տրամաբանական լուրջ հակասություն՝ կապված այն հանգամանքի հետ, որ իրենք իշխանության եկան մեդիա հեղափոխության շնորհիվ, մինչդեռ  նախկին իշխանավորների 90% մամուլն ինքն իր դեմ հեղափոխություն չէր անի։ Դրա համար հեղափոխականները հետո սկսեցին հայտարարել, որ իրենց հեղափոխությանը մամուլը չի, որ նպաստել է, այլ Ֆեյսբուքը, դրանով արդարամբ արժանանալով իրենց գործընկերների (ովքեր այս պահին պատգամավոր չեն) բարկությանը և «ուտող-ուրացող» որակմանը։ Մեդիա սեփականատերերի հետ կապված հայտարարությունները զարմանալի են նաև այն պատճառով, որ լրատվամիջոցները, ի վերջո, հանդիսանում են ապրանք, իսկ ներկայումս Հայաստանի մեդիա դաշտում ընթանում են ակտիվ տեղաշարժեր, իրարից գնում ու վաճառում են կայքեր ու հեռուստաալիքներ, և նոր իշխանության ներկայացուցիչներին կամ նրանց հովանավորներին ու կից օլիգարխներին ոչ ոք չի խանգարում մասնակցել այս պրոցեսին։ Ավելին, նրանք կարող են նաև նոր լրատվամիջոցներ ստեղծել։ Սակայն հեղափոխության ներկա պնդումների տրամաբանությունը ցույց է տալիս, որ իշխանությունները ցանկանում են ոչ թե ֆինանսներ ծախսել ու ստեղծել, այլ «բալանսավորել» մեդիա դաշտը՝ հանուն հեղափոխության խլելով։ Թեև այս առթիվ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իրենք դեռևս չեն գնա նման քայլի։ Ըստ երևույթին, ներկա քաղաքական գործիչներից՝ նախկին լրագրողներից, շատերը չեն աշխատել մրցակցային մեդիայում, այլ սովոր են եղել փողերի դիմաց ամսագրի շապիկին նկարներ տեղադրել, սակայն նրանք ունեն նաև մի կարևոր առանձնահատկություն՝ մամուլ են կարդում ու Ֆեյսբուքից դուրս չեն գալիս։ Միաժամանակ, նրանք իրենց վարած քաղաքականության մեջ չեն կարողանում արձանագրել լուրջ հաջողություններ։ Այդ պատճառով էլ իշխանությունները խիստ ցավագին են արձագանքում մամուլի հրապարակումներին, և քաղաքականության ճշգրտումների փոխարեն՝ շարունակում են հեղափոխականությունը՝ թշնամիներ ու սաբոտաժնիկներ են փնտրում։ Իսկ մամուլն աշխատում է, և, բնականաբար, սա իրենց թշնամին է։ Աղասի Ենոքյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am