Թուրք սկանդալային պատմաբան. «Թող շարիաթը հետ գա, եթե նույնիսկ դրանից Թուրքիան խորտակվի»

Պատմական դեպքերի ու դեմքերի վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի թուրք պատմաբան Քադիր Մըսըրօղլուն այս անգամ հայտարարել է, որ ինքը համաձայն է Թուրքիայում շարիաթի կանոնների վերադարձին, նույնիսկ Թուրքիայի խորտակման գնով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Շարիաթ, շարիաթական օրենք, իսլամական օրենք, իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու, որը մշակվել է Արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում։ Մուսուլմանների կրոնական հիմնական պարտավորությունների մասին պատվիրաններից բացի, ընդգրկում է սեփականության, պետականության, պարտավորական, ժառանգական, քրեական, քաղաքացիական, ընտանեկան, դատավարական և իրավունքի այլ նորմեր։ Ելույթներից մեկի ժամանակ վերջինս, անդրադառնալով հեռուսահաղորդումներից մեկի ժամանակ ընտրողներին ուղղված հարցերին, վրդովվել է, որ ընտրողները իշխող ԱԶԿ-ին (Արդարություն և զարգաղում կուսակցություն) ընտրելը հիմնավորել են հիմնականում տնտեսական առաջընթացով, այլ ոչ թե՝ ԱԶԿ-ի իսլամիստ լինելով: «Ասում են՝ ԱԶԿ-ին ճանապարհ ու կամուրջ սարքելու համար ենք ընտրում: Չեն ասում, որ հավատացյալ լինելու համար են քվեարկել: Թող շարիաթը հետ գա, եթե նույնիսկ դրանից Թուրքիան խորտակվի. ես համաձայն եմ: Մի բան է որպես անհավատ մեռնելը, մեկ այլ բան է որպես մուսուլման մեռնելը՝ զուլումի ռեժիմի ներքո: Այդ պատճառով թող իսլամը գա: Ասում են՝ Թուրքիան կխորտակվի: Շատ լավ, եթե նույնիսկ ընդունեմ, որ խորտակվելու է, միևնույնն է համաձայն եմ»,- ասել է իսլամիստ պատմաբանը:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am