Փաշինյանի առաջիկա այցի գլխավոր մեխը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին մեկնելու է Իրան: Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանը այս մասին հայտնեց ինքը՝ Փաշինյանը: «Փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն», - ասել էր նա։ Հայաստանի հարևան Վրաստանի ուղղությամբ Փաշինյանն արդեն հատուկ ուղերձներ ուղղել է մի քանի անգամ, նախ՝ անմիջապես հեղափոխությունից հետո ստանձնելով վարչապետի պաշտոնը, նա մեկնեց Վրաստան, այդ շփումները շարունակական էին վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն թե՛ նրա, թե՛ ՀՀ նախագահի մակարդակով: Հերթը Իրանինն է: Իրան Փաշինյանի այցը նույնիսկ, կարելի է ասել՝ փոքր-ինչ ուշացած է: Իրանը տարածաշրջանը կայունացնող պետություն է, Հայաստանի համար վստահելի գործընկերն է, և այդ այցը կարող է ուղենշային դառնալ հայ-իրանական հարաբերությունների առումով: Ըստ ամենայնի պաշտոնական Իրանին հետաքրքրում են Հայաստանի իշխանությունների պատկերացումները՝ արևմուտքի, Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև՝ հայ-իրանական տնտեսական համագործակցության և խորացման հեռանկարները, և իհարկե՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Իրանը կփորձի Հայաստանից ստանալ հավաստիացումներ, որ Հայաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները երբեք չեն խոչընդոտի Իրանի հետ հարաբերություններին: Ի դեպ, փետրվարի 14-ին Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպում է նախատեսվում՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու համար, հաղորդում են ռուսական և թուրքական պետական լրատվամիջոցները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկա հանդիպման վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքը հաղորդում է միայն, որ քննարկվելու են Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Սիրիայից: Երեք երկրները հայտարարել են, որ ցանկանում են քաղաքական լուծում գտնել՝ վերջ տալու Սիրիայում արդեն ութերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ փետրվարի 14-ին բանակցություններ է անցկացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Էրդողանի հայտարարությունը՝ հավելելով, թե Սոչիում փետրվարի 14-ին անցնելու է Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ գագաթնաժողովը Սիրիայի ճգնաժամի հարցերով: Եռակողմ գագաթնաժողով անցկացնելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել էին իրենց վերջին հանդիպման ժամանակ, որ կայացել է հունվարի 23-ին Մոսկվայում: Պուտինը հայտարարել էր, որ Էրդողանի հետ պայմանավորվել է՝ որտեղ և երբ պետք է անցնի այդ եռակողմ գագաթնաժողովը, և որ պետք է դա համաձայնեցնել նաև Իրանի նախագահի հետ: Հիմնական հարցը, որ Մոսկվայում քննարկել էին Պուտինն ու Էրդողանը, Սիրիայի արևելքում անվտանգության գոտու ստեղծումն էր, հաղորդում է «Ազատությունը»: Վերջնական պայմանավորվածություն Մոսկվան և Անկարան հունվարի 23-ին ձեռք չէին բերել, իսկ Պուտին-Էրդողան բանակցություններից անմիջապես հետո պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե ի վիճակի է միայնակ ստեղծել և ապահովել այդ անվտանգության գոտին, սակայն դեմ չի լինի, եթե Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները միանան ծրագրին: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զորքերը Սիրիայի տարածքից, այդ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել: Անկարան և Մոսկվան Սիրիայում ունեն լուրջ տարաձայնություններ, օրինակ՝ քրդաբնակ շրջանների շուրջ: Անկարան ցանկանում է այստեղ անվտանգության գոտի ստեղծել և նաև մասնակցել անվտանգության ապահովման գործընթացին, իսկ Մոսկվան ավելի հակված է, որ այդ տարածքը նույնպես անցնի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի վերահսկողության տակ: Բացի այդ, Անկարան քրդական ռազմական խմբերին, որոնք վայելում են պաշտոնական Վաշինգտոնի աջակցությունը, ահաբեկիչներ է համարում: Բոլոր այս հարցերը Էրդողանն ու Պուտինը ևս մեկ անգամ կքննարկեն Սոչիում, և նրանց կմիանա տարածաշրջանի մեկ այլ կարևոր դերակատար Իրանի նախագահը: Փաշինյանն Իրան է մեկնում տարածաշրջանային գործընթացների ուշագրավ մի փուլում: Հայաստանը կարո՞ղ է վերջապես տարածաշրջանային քաղաքականությունում նախաձեռնող-խաղացողի դերում հայտնվել, թե՞ Հայաստանի մեկուսացումը շարունակական է մնալու նաև Փաշինյանի օրոք: Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am