Ինչ է մտածել Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հարցում

Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով փետրվարի 1-ին շուրջ վեց ժամ հարցաքննվել է։ Հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում, հարցաքննություն չի ավարտվել և դեռ պետք է շարունակվի: Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտին դեռ Հայաստանի վարչապետն էր, և փետրվարին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ընտրվել էր Հայաստանի նախագահ: Այսինքն նա գլխավոր շահառուներից մեկն էր, եթե չասենք ամենագլխավորը, ով այդ դեպքերից հետո վերցրեց իշխանությունը։ Չնայած դրան դեռ հստակ չէ արդյոք Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակից կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում։ Մի բան հստակ է, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է ՀՀ իշխանությունների ուշադրության ներքո։ Վերջին շրջանում լրատվամիջոցներ հայտնեցին նրա դեմ նախկին պաշտոնյաներից մի քանիսի ցուցմունքների տեղեկատվության մասին։ Մասնավորապես, որ նախկին գործարար Միխայիլ Բաղդասարովն է սկսել ցուցմունքներ տալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Բաղդասարովը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կորցրեց Հայաստանում ունեցած իր հիմնական բիզնեսները՝ նավթամթերքի ներմուծումից մինչեւ «Արմավիա» ընկերության սնանկացում եւ հեռացավ Հայաստանից: Տեղեկություն կա նաեւ Սեյրան Օհանյանի ցուցմունքի մասին, նա էլ ՊՆ-ի դեմ հարուցված խոշոր չարաշահումների գործով է Սերժ Սարգսյանի կողմը «բոչկա գլորել», այս շարքում է նաեւ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, նա էլ Սերժ Սարգսյանին «փուռն» է տվել քրեական հեղինակություն Կանեւսկոյին կեղծ անձնագիր տրամադրելու գործի շրջանակներում, որը հարուցված է իր դեմ, բայց Գասպարյանը քննչական մարմիններին հայտնել է, թե ինքը Սերժ Սարգսյանից է նման հանձնարարական ստացել։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի դեմ ինչ-որ ալիք է բարձրացել։ Կամ Նիկոլ Փաշինյանը փորձում է շոու սարքել հերքելով օդում կախված այն լուրերը, որ ինքը կուլիսային բանակցությունների արդյունքում պարտավորվել է իշխանության անցնցում փոխանցման դիմաց Սարգսյանին «անձեռնմխելիություն» շնորհել: Հատկապես, որ վերջին ժամանակները կոչեր են հնչում Մարտի 1-ի գործում ներգրավվել դրան առնչվող բոլոր կողմերին՝ Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոյսան, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյան։ Հատկապես, որ ամբոխին տեսարաններով կերակրելու խնդիր կա, երբ տնտեսական զարգացում գոլություն չունի, երբ իրական փոփոխություններն այդպես էլ ուշանում են, ապա այլ բան չի մնում, քան արյունի կարոտ ամբոխին սնել նոր արյունով։ Սերժ Սարգսյանի դեմ իրավական այս գրոհը կարող է նաեւ այլ բացատրություն ունենալ։ Նա կարող է ամեն պահ ապակայունացնել ներքաղաքական իրավիճակն ու օգտվել առաջին իսկ հարմար հնարավորության դեպքում, եւ խարխլել Նիկոլ Փաշինյանի իշխանության երերացող հիմքերը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանության կարկառուն գործիչներից շատռերին հենց այս պրիզմայով է նայում՝ ով կարող է քաղաքական կոնսոլիդացիա ձեւավորել եւ սպառնալիք դառնալ իր իշխանությանը, հենց այս հարթության մեջ էր, որ ինչ որ պահի արշավ սկսվեց նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ, այս նկատառումով է նաեւ, որ անազատության մեջ է պահվում Ռոբերտ Քոչարյանը։ Այնպես որ Սերժ Սարգսյանին կփակեն, թե ոչ, դեռ դժվար է ասել, բայց որ իշխանությունը շատերի պես նրան էլ է փորձում պահել վերահսկելի դաշտում, արդեն հայտնի է։ Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am