Փաշինյանը ֆիքսեց վտանգն Արցախում

Գերմանական հարթակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործեց կարևոր ուղերձների ներկայացմամբ՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որոնք որոշակիորեն հստակեցում են մտցնում ղարաբաղյան կարգավորման գործընթացում: «Մենք այնքան ժամանակ չենք պատասխանի հարցին՝ փոխզիջումների պատրա՞ստ ենք, թե՞՝ ոչ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին», Քյլոնում՝ պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ նախ ասել է Փաշինյանը։ «Որտեղի՞ց այդ տպավորությունը, թե մենք խոսում ենք փոխզիջումների մասին։ Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ հետևյալը՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞՝ ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞՝ ոչ: և, հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել», - ասել է նա։ Այնուհետև, նա հստակեցրել է. «Ինչ վերաբերում է ճնշումներին՝ կես կատակ կես լուրջ մի բան պատմեմ՝ երբ սոցիալական ցանցերում, մամուլում ժամանակ առ ժամանակ փոթորիկներ են բարձրանում այն մասին, որ մեր նկատմամբ ճնշումներ են և մենք արդեն չգիտենք՝ ո՞ւր ենք հասել և ի՞նչ վիճակում, ես մի օր հրավիրել եմ արտաքին գործերի նախարարին՝ պարոն Մնացականյանին, և հարցրել եմ, ասել եմ՝ «կարո՞ղ է մեզ վրա ճնշում են գործադրում ես գլխի չեմ», որովհետև ՀՀ-ում այնպիսի տպավորություն է, որ ամենաչտեղեկացված մարդիկ Արցախի խնդրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ես եմ, մեկ էլ պարոն արտաքին գործերի նախարարը, մնացածը տեղեկացված են՝ առավել ևս որոշ լրատվամիջոցներ, առավել ևս նախկին իշխանության ներկայացուցիչներին պաշտպանող լրատվամիջոցները», - եզրափակել է Փաշինյանը։ Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հանդես են եկան մամուլի համատեղ ասուլիսով, որի ընթացքում ևս եղավ անդրադարձ ղարաբաղյան կարգավորմանը: Նախ՝ Մերկելն իր նախնական խոսքում հայտնեց, որ խոսել են «կնճռոտ հարցերի մասին»` ԼՂ-ի հակամարտության մասին։ «Ինչպես գիտեք, կողմերի միջև առաջին հանդիպումներն են եղել, և իհարկե, անհրաժեշտ է, որ երկու կողմն էլ բարի կամեցողություն ցուցաբերեն, միակողմանի չլինի այդ ամենը։ Մենք այն կարծիքին ենք, որ պետք է խաղաղության գործընթացը կանգուն պահվի, որպեսզի հնարավորություններն օգտագործվեն»։ Ապա՝ Փաշինյանը շտապեց հավելել. «Գործընթացը պետք է լինի երկկողմանի, և չի կարող այդ գործընթացը տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ»: Ստացվում է, որ Փաշինյանը խոսելով «միակողմանի զիջումների» մեղադրանքը մասին, մի տեսակ արձանագրում է, որ ոչ թե Հայաստանը պատրաստ է «միակողմանի զիջումների», այլ այն, որ հայկական կողմից ակնկալում են միակողմանի զիջումներ: Իսկ ինչու է այնպես ստացվել, որ միջազգային հանրությունն այսօր ակնկալում է զիջումներ հայկական կողմից, և հիմա է պաշտոնական Երևանը ստիպված արձանագրել, որ Ադրբեջանը դեռևս որևէ զիջման մասին չի հայտարարել: Այո՛, Ալիևը ոչ միայն որևէ անգամ չի խոսել, թե ադրբեջանական կողմը ինչ է պատրաստվում զիջել, այլև նախապայման է դնում՝ «ադրբեջանական հողեր ազատեք գրավյալ տարածքներից», որից հետո միայն անցնենք այլ հարցերի քննարկման: Սա ոչ միայն փոխզիջում չէ, այլև ուղղակի նախապայման է՝ բանակցային գործընթացի շարունակելիությունն ապահովելու տեսանկյունից: Այն, որ հայկական կողմից են «քայլեր» ակնկալում, փաստեց՝ Մերկելը՝ շեշտելով. «Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամ լինի նման խիզախ քայլեր իրականացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը պետք է շարունակի, բայց վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնվեն»: Իսկ ինչպես պետք է վարվի Ալիևը: Թե՞ նրանից քայլեր չեն ակնկալվում, պետք է բավարարվենք նրա կողմից սահմանային հանդարտության «մեծ նվերով» և դրա դիմաց՝ «հայկական զորքերը պետք է դուրս բերենք գրավյալ տարածքներից», ինչպես պաշտոնական Բաքուն է պնդում: Դա է թերևս պատճառը, որ Գերմանիայում Նիկոլ Փաշինյան ստիպված եղավ արձանագրել, որ ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար, ապա հավելեց. «Իհարկե, ՀՀ-ն նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը, և ես ուզում եմ ընդգծել, որ նաև մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես` որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից` այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել: Նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները»: Այնպես, որ պաշտոնական Երևանից զիջումներ ակնկալելու մթնոլորտը որոշակիորեն ցրելով՝ Փաշինյանը նաև միաժամանակ արձանագրեց, թե ինչ վտանգ կա Արցախի գլխին, երբ միջազգային հանրությունը հենց հայկական կողմից է ակնկալում զիջումներ: Թամար Բագրատունի

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am