«Մուլտի Գրուպ»-ի գազալցակայանները կատարել են իրենց բոլոր հարկային պարտավորությունները

«Ժամանակ» օրաթերթն այսօր տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող գազալցակայանները աշխատել են հարկերը թաքցնելով, ինչի հաշվին էլ բարեգործություններ են իրականացվել: «Ժամանակ» օրաթերթի դեպքում արդեն իսկ օրինաչափ է լրագրողական բացարձակ ապաշնորհ գործելաոճը, երբ լուրը տպագրելուց առաջ պարզապես անհրաժեշտ էր լսել երկրորդ կողմին: Իսկ իրականությունն այն է, որ այդ գազալցակայանները օրենքով սահմանված կարգով կատարել են իրենց բոլոր հարկային պարտավորությունները: Այլ բան է, որ հարկային մարմինների ինչ-ինչ հաշվարկների արդյունքում գազալցակայաններին վերագրվում են որոշակի բացթողումներ, որոնք, սակայն, բացարձակ հիմնազուրկ են: Այդ հաշվարկները չունեն որևէ իրավական, տեխնիկական, տեխնոլոգիական փաստական հիմք, և այս պահին «Մուլտի Գրուպ» կոնցեռնը դրանք վիճարկում է օրենքով նախատեսված բոլոր գործիքակազմերով: Դրանց բողոքարկման և ճշմարտության բացահայտմանն ուղղված դատական հայցերն արդեն իսկ ներկայացված են: Իսկ որոշ շրջանակների՝ ապատեղեկատվության տարածման արդեն դասական դարձած գործելաոճը, հավատացե՛ք, դատապարտված է անհաջողության, քանզի Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեությունը տասնամյակների պատմություն ունի և դարձել է կենսակերպ: Սակայն սա բացառապես չարությամբ և չկամությամբ առաջնորդվող անձանց համար դժվար թե հասկանալի լինի: Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան Բաքուն ու Վաշինգտոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Մենք ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար խնամք է պահանջում․ Միրզոյան Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան Դանակահարություն՝ Դավիթաշենում․ «կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ Հրայր սարկավագը կշարունակի մնալ ազատության մեջ Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում Ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ականներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը․ Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում» Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի Ցավոք, գերիների մասով չունենք ամբողջական, վերջնական հարցի լուծում. Միրզոյան Սահմանազատման գործընթացում կարող է նորություն լինել. ԱԳ նախարար Թալինի խանութներից մեկից գողացել էին ոսկյա 9 շղթա «Հայփոստը» դադարեցրել է ԱՄՆ ուղարկվող ապրանքների ընդունումն ու առաքումը․ «Հետք» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ ձերբակալվել են իրանցի և եգիպտացի 11 քաղաքացիներ․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am