«Հայաստանում «գունավոր» հեղափոխություն չի եղել». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Deutsche Welle-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանակ Deutsche Welle պարբերականին, որում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման ամրապնդման և միևնույն ժամանակ Եվրոպական Միության հետ սերտ համագործակցության զարգացման մասին: «Չենք փորձում նստել միանգամից երկու աթոռի վրա, նման նպատակ չունենք: Եվրոմիությունն աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներն ու մեր առջև խնդիր չի դնում՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն անելու հարցում: Միջազգային երկու կառույցների հետ հարաբերությունները բացարձակ թափանցիկ են: Չենք պատրաստվում զարգացնել հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ ի վնաս մյուսի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու Կրեմլը չի սիրում հեղափոխություններ, սակայն հանգիստ վերաբերվեց Հայաստանում իշխանափոխությանը, վարչապետն ասել է. «Մեր հեղափոխությունն աշխարհաքաղաքական համատեքստ չուներ»: Վարչապետը նաև հրաժարվել է դա «գունավոր» հեղափոխություն անվանել: