Մենք իտալացի աղջկա երգի կարիքը չունենք. Ալեն Սիմոնյան

Օրհներգի փոփոխության իմ առաջարկն ընդամենը հանրային քննարկում ստեղծելու առիթ էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Դրոշի փոփոխության առաջարկի մասին հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ խնդիրն այն է, որ շատերը վերնագրից ավելին չեն կարդում։ «Գրվում է մի հոդված եւ բոլոր լրատվամիջոցները վերցնում են հոդվածի հետգրությունը, որը սմայլիկներով էր, և դա դնում են՝ որպես վերնագիր։ Մեր համաքաղաքացիները ինֆորմացիայի շատ լինելու պատճառով հիմնականում վերնագիր եւ նկարն են նայում եւ սկսում են քննարկել, թե ինչ է գրված հոդվածի մեջ։ Եվ որևիցե բան չեն կարդում, եւ դա լավ չի։ Դա եղել է սարկազմ, որի իմաստը եղել է հետեւյալը. որ դուք տեքստ չեք կարդում, եւ յուրաքանչյուր հարց կարելի է քննարկման դնել եւ այդ հարցի շուրջ խոսել։ Ես խոսում եմ քննարկումների մասին, որովհետեւ համարում, որ Հայաստանում չքննարկվող հարց այլևս չի լինելու»,– ասաց նա։ Այն դիտարկմանը, որ թերեւս, մեր երկրի կարևորագույն խնդիրներից չէ օրհներգը փոխելը՝ պատգամավորն ասաց. «Միանշանակ Հայաստանում կան հազարավոր շատ ավելի կարեւոր խնդիրներ։ Բայց միանշանակ այդ խնդիրները միշտ լինելու են։ Պատմության մասին խոսելիս մենք պիտի հիշենք, որ ունեցել ենք Կոմիտաս Վարդապետ, ով բազմաթիվ խնդիրների ներքո ծնված լինելով Թուրքիայում, զբաղվել է հայկական երաժշտությունը համաշխարհայինից տարանջատելով, ինչպես նաեւ ստեղծել է շարականներ։ Հետագայում Արամ Խաչատրյանը ընդվզել է Սովետական միության դեմ, եւ գրել է քրիստոնեական շարական. «Քրիստոս մեր մեջ հայտնեցավ»։ Այդ ամենը մենք չպիտի անտեսենք եւ իտալացի աղջկա երգը՝ որպես օրհներգ վերցնենք։ Մենք իտալացի աղջկա երգի կարիքը չունենք»,– ասաց նա։  

դիտվել է 371 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am