Դիտարկումներ՝ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած անպտուղ այցի վերաբերյալ. Արման Բաբաջանյան

Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի դիտարկում է արել Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցի վերաբերյալ: «Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ տնտեսական ներդրումային փաթեթով էր Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեկնել Գերմանիա։ Գնալով համոզվում եմ, որ Հայաստանի նոր իշխանությունը չունի Հայաստանի տնտեսության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակարգ։ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը Գերմանիա պաշտոնական այցի հնարավորություն չի ունեցել։ Հայաստանի նոր իշխանությունը, սակայն, ամենաապաշնորհ կերպով օգտագործեց այս այցի հնարավորությունը։ Հարցս ուղղում եմ կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներին՝ Գերմանիայի հետ հարաբերություններում տնտեսական բաղադրիչն առաջնային հռչակած Հայաստանի իշխանությունը վարչապետի պաշտոնական այցի ընթացքում տնտեսական որևէ նախագիծ, ներդրումային որևէ ծրագիր պատրաստե՞լ է հատուկ այս այցից առաջ՝ հենց այս այցի համար։ Եթե այո՝ որևէ առարկայական պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է։ Հարցս հռետորական է, և պատասխան չեմ ակնկալում, որովհետև արդեն հայտնի է, որ ոչ մի ներդրումային առաջարկ հայկական կողմը գերմանացիներին չի ներկայացրել։ Կարծում եմ արժե ներկայացնել միայն անցյալ տարի Գերմանիայի կատարած ներդրումները և ծրագրերը հարևան Վրաստանում և Ադրբեջանում։ 2018թ. ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գերմանիան Վրաստանին 150 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի առաջին ստորգետնյա գազապահեստարանը կառուցելու համար: Վարկն արդեն ձևակերպել են գերմանական KFW բանկն ու Վրաստանի նավթագազային կորպորացիան: Գերմանիայի և Վրաստանի միջև ստորագրվել են նաև ավելի քան 190 մլն եվրո արժողությամբ ներդրումային համաձայնագրեր՝ ուղղված գազապահեստարանի, ինչպես նաև ջրամատակարարման ու կոյուղատար համակարգերի կառուցմանն ու վերազինմանը: Նույն ժամանակահատվածում Մերկելի Բաքու կատարած այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ԵՄ էներգետիկ մատակարարման համար Հարավային (գազային) միջանցքի (SGC) բացման շուրջ։ Այս համաձայնագրի շրջանակում Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կկարողանա ամրապնդել համագործակցությունը Բաքվի հետ էներգակիրների ոլորտում: Ակնկալվում է, որ մինչև 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա կմեկնարկի արդեն 2020 թվականին»:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am