Սարհատ Պետրոսյանը՝ Քաղաքաշինության կոմիտեն Կադաստրին միացնելու լուրերի մասին

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ Քաղաքաշինության կոմիտեն Կադաստրի համակարգին միացնելու մասին լուրերը շարունակում են տարածվել ու կարող են շահարկումների առարկա դառնալ, ցանկանում եմ հայտնել իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ։ Մինչ այդ նշեմ, որ Կադաստրի կոմիտեի հետ նույնպես պաշտոնապես նման հարց չի քննարկվել, սակայն չեմ կարող մինչ այս հնչած կարծիքների վերաբերյալ մի քանի նկատառում չհայտնել, քանի որ դրանցում փոքրիկ թյուրըմբռնումներ եմ նկատել։ Նախ ասեմ, որ երկու գերատեսչությունների միացումն անպայմանորեն չի նշանակում քաղաքաշինությունը դարձնել կադաստրի մաս, կամ հակառակը։ Հնարավոր է երկուսի հիմքի վրա ստեղծել նոր կառույց՝ մեկտեղելով երկուսի գործառույթները։ Չէ՞ որ մենք նման որոշումները կայացնելիս չենք դիտարկում կոնկրետ անձի կամ կոնկրետ անվանում, այլ գործառույթներն ու գործընթացներում դերերի հստակ և փոխվերահսկելի բաշխումը։ Ինչ վերաբերում է հրապարակավ հնչած մյուս փոքրիկ թյուրըմբռնումներին. Քաղաքաշինության կոմիտեն չունի հողերի նշանակության փոփոխության հետ կապված որևէ լիազորություն (և հակառակը՝ Կադաստրն ունի նման գործառույթին շատ ավելի մոտ լիազորություն)։ Ավելին, հայտնի փաստ է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում հենց Կադաստրն է դարձել հողերի նշանակության փոփոխության հիմնական դերակատարը (գործընթացը համակարգում է տարածքային զարգացման նախարարությունը), իսկ Քաղաքաշինության կոմիտեն իրականում համակարգում է տարածական պլանավորման փաստաթղթերը։ Միացմանը դեմ դիրքորոշումը չի դիմանում նաև պատմական քննությանը. երկու կառույցներն ունեցել են համատեղ պատմություն։ Մասնավորապես, 1995 թվականին ստեղծված քաղաքաշինության նախարարության կազմից 1997-ին առանձնացել է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը, իսկ 1999-2000 թվականներին՝ քարտեզագրության, հողաշինության, գեոդեզայի վարչություններն ու հողային տեսչությունը (նախարար՝ Ֆ.Փիրումյան, տեղակալ՝ Լ. Էլոյան)։ Այսօր Կադաստրի կոմիտեն՝ լինելով տարածական տվյալների մշակման ու պահպանման պատասխանատուն, իրականացնում է նախկին նախարարության գործառույթների զգալի մասը։ Ավելին, ժամանակի փորձությանը լավագույնս դիմացավ կադաստրի համակարգը, որին բախտ վիճակվեց մի քանի անգամ դառնալ պետական համակարգի բարեփոխումների առաջամարտիկը։ Ցավոք նույնը չենք կարող ասել քաղաքաշինության նախարարության (այժմ արդեն՝ կոմիտեի) մասին, որը ժամանակի ընթացքում կորցնելով տարբեր լիազորություններ, այսօր մնացել է անհասկանալի վիճակում՝ անհասկանալի գործառույթներով։ Հատկապես՝ 2013-ից ի վեր, երբ քաղաքաշինության պետական լիազոր մարմինն առաջին անգամ սկսեց զբաղվել ներդրումների ներգրավմամբ՝ մոռանալով տարածական պլանավորման ու շինարարության ոլորտի զարգացման քաղաքականության մշակման կարեւորագույն և հիմնարար գործառույթը։ Հենց այս փոփոխությամբ առաջացան հսկայական կոռուպցիոն ռիսկեր, որոնց արդյունքը մենք տեսել ենք կառուցապատման բազմաթիվ խոշոր նախագծերում։ Այս մասին ես խոսել եմ թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ հեղափոխությունից հետո, և թե՛ Կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստաձնելուց հետո (բնականաբար, շատ ավելի սահմանափակ ձևաչափով)։ Վստահ եմ, որ մենք՝ վեր կանգնելով անձավորումից, կարող ենք փոխել ինձ համար շատ թանկ այս ոլորտի դերը նոր իրողության պայմաններում, ու կկարողանանք բարեփոխումների միջոցով վստահել ոլորտին տիրապետող Հայաստանի լավագույն մասնագետներին և ինքնակարգավորման ու ապակենտրոնացման հնարավոր բոլոր գործիքների կիրառմամբ կհասնենք պետական կառավարման ամենաարդյունավետ և ամենաարդար մոդելին»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am