Ռուսական Gazeta պարբերականը հոդված է հրապարակել «Ի՞նչը դուր չի գալիս Հայաստանին ԵԱՏՄ-ում» վերնագրով:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, սակայն վարչապետի պաշտոնում փոխեց իր դիրքորոշումը` ավելի մեղմ արտահայտվելով:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նշում է հոդվածագիրը, «Մոսկվային կարող է դուր չգալ ԱՄՆ-ին ներգրավվելու Փաշինյանի փորձերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունների ֆոնին»:
«Զարմանալի չէ, որ Մոսկվան զգուշավորություն է ցուցաբերում Հայաստանի նոր առաջնորդի նկատմամբ և համապատասխան ազդանշաններ ուղարկում նրան. հունվարի 25-ին Մոսկվա Փաշինյանի այցի նախաշեմին ՌԴ նախագահի խոսնակը հայտնեց, որ երկու առաջնորդների հանդիպումը չի կայանա ՌԴ նախագահի խիտ գրաֆիկի պատճառով: Սակայն մոտ ապագայում Հայաստանը կմնա Ռուսաստանի գործընկերը՝ ի դեմս ՀՀ «հարմարվող» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի»,- եզրափակում է պարբերականը:
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը