Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Հայաստանի քր. օր-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, քաղաքացի դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ Ն. Վանեսյանը իրեն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել եւ վերցրել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն գործը չի արել:
Քաղաքացին, տեսնելով, որ Ն. Վանեսյանը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Վանեսյանը նշված քրեական գործում ներգրավված է որպես կասկածյալ եւ բնակության վայրից չհեռանալու համար ստորագրություն է վերցվել նրանից։
Նշենք, որ Նաիրի Վանեսյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է:
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը