Ստամբուլի ահաբեկչությունից հետո ձերբակալվածների թվում ՌԴ քաղաքացիներ կան
Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից անմիջապես հետո ԻՊ հետ կապեր ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել շուրջ 60 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի երեք քաղաքացի,ովքեր ձերբակալվել են ծովափնյա Անթալիա քաղաքում։ Ռուսաստանի հյուպատոսարանը հաստատել է ձերբակալության փաստը, տեղեկացնելով, որ աշխատումն են հանգնամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձինք, որոնց անունները չեն հրապարկվում, համաձայն անանուն աղբյուրների, կասկածվում են «Իսլամական պետությանն» աջակցություն ցուցաբերելու համար։ Նրանց բնակարաններից հայտնաբերվել են թվայնացված բազմաթիվ փաստաթղթեր, որոնք առնչվում են ահաբեկչական կազմակերպությանը։ Հիշյալ անձիք հաստատուն կապի մեջ են եղել մարտական գործողությունների վայրերում եղած խմբավորումների ներկայացուցիչների հետ։
