Նավից՝ պարահանդես

«168 Ժամ»-ը գրել է․ «Ազգային ժողովի աշխատակազմում կրքեր են հասունանում։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ԱԺ-ում դե ֆակտո աշխատակազմի ղեկավարի գործառույթներն իրականացնում են «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանը և Արարատ Միրզոյանի նախկին խորհրդական Քրիստինե Գրիգորյանը։ Այս հանգամանքն ԱԺ աշխատակազմի աշխատակիցների դժգոհությունն է հարուցել, որովհետև, ըստ էության, երկու կանայք էլ նախկինում աշխատել են ԱԺ-ում և հիմա իրենց պատկերացումներով և սեփական նախասիրություններով են առաջնորդվում՝ ում հեռացնել աշխատանքից և ում թողնել։ Մեր տեղեկություններով՝ Աննա Կարապետյանը մինչ թավշյա հեղափոխությունը երկու տարի եղել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը։ Ընդ որում՝ ԱԺ նախկին նախագահներից մեկին սպասարկող խոհարարական անձնակազմի անդամներից մեկը նրա քույրն էր և Հ. Սահակյանին խնդրել էր, որպեսզի կես դրույքաչափով Աննա Կարապետյանին աշխատանքի տեղավորեն։ Վերջինս առաջին մասնագիտությամբ երաժիշտ է,  Երևանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիան է ավարտել,  իսկ երկրորդ՝ իրավաբանի կրթությունը նա ստացել է  կոոպերատիվ բուհերից մեկում։ Իսկ Քրիստինե Գրիգորյանը եղել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը,  ԱԺ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (2012-2014թթ.) նախագահ Դավիթ Հարությունյանի օգնականը, ապա աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ որպես Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ։ Ընդ որում, այս երկու կանայք աշխատակազմի նորանշանակ ղեկավարի մոտ  ներկայացել են՝ որպես Ազգային ժողովի աշխատակազմի «գիտակներ», այնինչ իրականում իրենք լայն իմաստով աշխատակազմի հետ բացարձակապես չեն շփվել։ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների մոտ ակնհայտորեն ցույց են տալիս, որ դե ֆակտո աշխատակազմի ղեկավարն Աննա Կարապետյանն է, և ինքն է ամեն ինչ որոշում։ Ըստ նույն աղբյուրների՝ գործող աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն արդեն իր դժգոհությունն է հայտնել, որ, եթե Աննա Կարապետյանը շարունակի իրեն այդկերպ դրսևորել և իրավունքներ ճոճել, ապա ինքը կհրաժարվի զբաղեցրած պաշտոնից։ Ակնհայտ է, որ իշխանական ճամբարում կադրային սով է, և որևէ մեկը չի տիրապետում աշխատանքին և տրված լիազորություններին. այդ իսկ պատճառով այս երկու կանայք «կառավարում» են աշխատակազմը՝ պատուհաս դառնալով փորձառու աշխատակիցների գլխին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am