Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան/տեսաշար/

Փետրվարի լույս 5-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան: Մեքենան հրկիզվել է Շահումյան 20 շենքի բակում. այդ շենքի 2-րդ հարկում է տեղակայված թերթի խմբագրատունը: Ըստ թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի՝ հրկիզումը կարող էր կատարվել բացառապես թերթի ու նրա խմբագրի մասնագիտական գործունեության պատճառով: Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե 2018 թ. օգոստոսի 13-ին թերթի խմբագրի դեմ սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու առիթով հարուցված քրեական գործը նպատակին ծառայեր ու չկասեցվեր, հանցագործը բացահայտվեր: Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե հանրապետության ղեկավարներն ու իրավապահ մարմիններն արձագանքեին թերթի խմբագրի դեմ 2018 թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում կատարված առեւանգման փորձին: Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե բացահայտվեին 2017 թ. հուլիսի 10-ին թերթի կայքի վրա կատարված հակերային հարձակման հեղինակները. այդ առիթով հարուցված քրեական գործը նույնպես կասեցվել է: Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե երկրի պատկան մարմինները բացահայտեին, թե ինչ հանգամանքների արդյունքում է 2018 թ. հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին, մեկ շաբաթվա ընթացքում, թերթի խմբագրի եւ խմբագրության աշխատակցի դեմ միանգամից հարուցվել 6 քրեական գործ, բոլորն էլ՝ այդ օրերի մարզպետի ենթակաների տված սուտ մատնության հիման վրա. ի դեպ, մատնությունների տեքստերը, գրեթե նույն բովանդակությամբ եւ բառացի կրկնությամբ, հորինվել են Սյունիքի մարզպետարանում: «Սյունյաց երկիրը» վերջին 2-3 տարում բազմաթիվ անգամ անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի սյունիքյան վնասարարությանը, ինչպես եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեությանը: Թերթը, ընդառաջ գնալով հազարավոր սյունեցիների ցանկություններին, մասնավորապես պահանջել է բացահայտել Քաջարանի կոմբինատի սեփականատերերին եւ զսպել Սյունիք ներխուժած հրոսակների ախորժակը: Միայն այսօր Քաջարանի կոմբինատի ղեկավարները քաղաքացիական 13 հայց ունեն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի: Ընդ որում՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անթաքույց լծվել է Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի պաշտպանությանը: Հայցերից մեկի ապահովման նպատակով նույնիսկ Սյունիքում դադարեցվել է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի գործունեությունը, ավելի կոնկրետ՝ «Սյունյաց երկիր» թերթին ու կայքին արգելվել է որեւէ կարծիք հայտնել կոմբինատի սոցիալական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանի մասին: Տասնմեկ մլն դրամի չափով, նույն դատարանի որոշմամբ, արգելանք է դրվել թերթի խմբագրի անձնական ունեցվածքի վրա: Նույն դատարանը, խախտելով ընդդատության գործող կանոնները, վարույթ է ընդունել նաեւ Քաջարանի կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովի հայցը, որի հաշվառման վայրը Ռուսաստանի Դաշնությունում է եւ, դատավարության գործող կանոնների համաձայն, հայցը պետք է վարույթ ընդունվեր բացառապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նույն դատարանը երեք ամիս շարունակ ջանքեր է գործադրում, որ Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի հայցը, ում եղբայրը Հայաստանի զինվորական դատախազի տեղակալն է, դատաքննվի դռնփակ դատական նիստերում, ինչի համար իրավական որեւէ հիմք չկա: Ահա այսպիսի մթնոլորտում էլ 2019 թ. փետրվարի 5-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել խմբագրության մեքենայի հրկիզումը: Եվ, այդ բոլորով հանդերձ, ըստ Սամվել Ալեքսանյանի, թերթը եւ կայքը շարունակելու են գործել բնականոն հունով, ոչ մի հրոսակ, ոչ մի գաղութարար, որքան էլ վայելեն երկրի բարձրաստիճան ղեկավարների հովանավորությունը, չեն կարողանալու կասեցնել մեր ընթացքը: «Սյունյաց երկիր»

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am