«Ո՞րն է Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության դոկտրինը…»

Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրության մի ստվար զանգված ցանկանում է իսկապես տեսնել և հասկանալ, թե ո՞րն է նոր իշխանությունների հայ-վրացական օրակարգը, ինչպես նաև հայ-իրանական, հայ-ռուսական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-եվրոպական և հայ-ամերիկյան օրակարգերը: Առհասարակ, կա՞ որևէ օրակարգ կամ հարցերի շրջանակ, որոնց շուրջ Հայաստանը գտնվում է երկխոսության մեջ կամ պատրաստվում է սկսել այդպիսի երկխոսություն նշված երկրների ու կենտրոնների հետ: Եթե կան, ապա որո՞նք են դրանք: Առհասարակ, Հայաստանն ունի՞ այդ պետություններին ուղղված որևէ ուղերձ, հարաբերությունների ձևավորման, զարգացման որևէ ռազմավարական հայեցակարգ, թե՞ ոչ, արդյո՞ք փոխվում են խաղի կանոնները, կամ նոր ոճ ու տոնայնություն է հաղորդվում այդ կանոններին, թե՞ մենք շարունակում ենք նախորդ վարչակազմի գծած և իրագործած քաղաքականությունը նշված երկրների հետ: Ավելի պարզ ասած, ո՞րն է Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության դոկտրինը և արտաքին մարտահրավերների լուծման ռազմավարական հայեցակարգը… Հույս կա, որ առաջիկայում Ազգային ժողով ներկայացվող կառավարության ծրագրում կունենանք նշված հարցերի պատասխանները, ինչպես նաև այն, թե, այնուամենայնիվ, Փաշինյանի կառավարության համար ի՞նչ թիրախներ ու ոլորտներ են դիտվում որպես առաջնահերթություններ: Սրանով հանդերձ, մի բան նույնպես ակնհայտ է. Արհեստական օրակարգերի ձևավորումն այն պարագայում, երբ հիմնական խնդիրների լուծման մեխանիզմներն ուրվագծված ու ընդգծված չեն որպես առաջնահերթություններ, ճիշտ չեն ընկալվում հանրության կողմից կամ դիտարկվում են որպես սխալ ազդակներ՝ առաջին հերթին վնասելով դրանց հասցեատերերին»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am