Կարեւոր ուղերձ. ինչո՞ւ էր Ծառուկյանը մեկնել Արցախ

«Փաստ» թերթը գրում է. Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները այցելել են Արցախի Հանրապետություն, բարձր մակարդակի հանդիպումներ ունեցել Արցախի նախագահի հետ, ինչպես նաեւ ընդլայնված կազմով խորհրդակցություն են անցկացրել Արցախի Ազգային ժողովում: Նոր խորհրդարանի ձեւավորումից հետո սա ԲՀԿ–ի առաջին պաշտոնական այցն է: Նախկինում եւս ԲՀԿ–ն բավական ակտիվ էր Արցախի հետ կապերի իմաստով: Խոսքն, ընդ որում, ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ակտիվության մասին է: Նախկինում էլ կուսակցությունն իր եվրոպացի գործընկերներին է ուղեկցել Արցախ, ծանոթացրել երկրորդ հայկական պետության քաղաքական վերնախավին, կազմակերպել քննարկումներ նրանց միջեւ, ինչպես նաեւ շանս ընձեռել ծանոթանալ արցախյան հասարակական տրամադրություններին: Նոր խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության այցն Արցախ եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստան– Արցախ հարաբերությունները չեն սահմանափակվում բացառապես երկու երկրների ղեկավար կազմի հանդիպումներով: Այս հարաբերությունները պահանջում են անխտրական, համազգային միասնություն, եւ բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են այս հարցում մշտական ռեժիմով պահել համագործակցությունը: Բացի այդ էլ շատ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման, ընդհանրապես տարբեր միջազգային հարթակներում Արցախի շուրջ քննարկումներում հայանպաստ դիրքորոշման ամրապնդման համար: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, օրինակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դերակատարումը Եվրախորհրդարանում, որտեղ նա քանիցս կարողացել է հայանպաստ դիրքորոշումներն առաջ տանել, միաժամանակ սուր դիմադրություն ցույց տալով ադրբեջանական պատվիրակներին ու ադրբեջանական կողմի միջոցներով լոբբինգ արվող նախագծերին: Հատկապես հիմա, երբ Արցախի շուրջ ակտիվ գործընթացներ են ընթանում, կա խնդրի շուրջ միջազգային քննարկումների ակտիվացում, կենսական է, որպեսզի Հայաստանից այս հարցում հնչող ուղերձները լինեն հստակ ու ցույց տան ոչ միայն հասարակության ու երկու երկրների իշխանությունների, այլեւ ողջ քաղաքական դաշտի միասնականությունն այս հարցում: Շատ կարեւոր էր նաեւ Ծառուկյանի ուղերձն առ այն, որ ներկայումս Արցախ–Հայաստան տարանջատում մտցնելու փորձերը պետք է բացառել: Իսկապես վերջին շրջանում այդ փորձերը բավական շատ են, ու հաշվի առնելով դրանց բացասական հետեւանքները, դրանց օր առաջ չբացառումը կարող է բերել անցանկալի արդյունքների: Ընդհանուր առմամբ այցը կարելի է ամփոփել Ծառուկյանի այն հայտարարությամբ, որ նա հնչեցրել էր նաեւ նախընտրական շրջանում եւ եւս մեկ անգամ հնչեցրեց Արցախում՝ «Արցախի հարցը հայ ժողովուրդը լուծել է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am