Փաշինյանը հայտնվել է օրակարգային վակուումի մեջ. հանրությանը նետվում է «սարկազմիկ», գոյություն չունեցող օրակարգ

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի Հանրապետության օրհներգը, զինանշանն ու դրոշը փոխելու հարցը։ Այս հարցերը օրակարգ էին բերվել իշխանության կողմից՝ առանց որևէ կոնկրետ հիմնավորման կամ բացատրության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: «Հաշվի առնելով այս հարցերի կեղծ և արհեստական օրակարգային բնույթը՝ տպավորություն է ստեղծվում, թե փորձ է արվում կա՛մ զբաղեցնել պարապ մնացած ֆեյսբուքահայությանը, կա՛մ էլ շեղել նրանց ուշադրությունը իշխանության համար առավել մեծ վտանգ ներկայացնող խնդիրներից։ Իսկ ի՞նչ խնդիրներից է շեղում իշխանությունը հանրության ուշադրությունը և ինչո՞ւմ է այդ խնդիրների վտանգն իշխանության համար: Այս հարցերի պատասխաններն ընկած են ժողովրդական լայն զանգվածների կողմից, Փաշինյանի և մնացածի առաջնորդությամբ տեղի ունեցած իշխանափոխության ակունքներում։ Այդ ամբողջ գործընթացը զուրկ էր որևէ գաղափարախոսությունից և բացառապես հիմնված էր նախկին իշխանության, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրության մեջ կուտակված աննախադեպ հակակրանքի վրա։ Հանրության կողմից Փաշինյանին և մնացածին տված բարձր վարկանիշը հիմնված էր և մինչ օրս շարունակում է հիմնված մնալ բացառապես ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, քանի որ իշխանության գալուց մինչ օրս Փաշինյանին չի հաջողվել օրակարգ բերել կենսական նշանակություն ունեցող գեթ մեկ հարց։ Եվ դա պատահական չէ, այլ ամբողջովին տեղավորվում է իշխանափոխության «օրակարգի և գաղափարախոսության» տրամաբանության, իսկ ավելի ճիշտ դրա տոտալ բացակայության մեջ։ Նախկին իշխանությունների մեկուսացումից հետո Փաշինյանը հայտնվել է օրակարգային վակուումի մեջ, ինչը նշանակում է, որ իշխանությունը չգիտի՝ ինչ է պետք անել, չգիտի, թե այդ ինչը ինչպես և երբ է պետք անել։ Արդյունքում հանրությանը նետվում է օրհներգի, դրոշի և զինանշանների փոփոխության «սարկազմիկ», իրականում գոյություն չունեցող օրակարգը։ Սպասում եմ, թե երբ է հայտնի հեքիաթի տղան հայտնվելու ու բղավի «Թագավորը մերկ է» և երբ կբացվեն մարդկանց աչքերը և նրանք կտեսնեն «թագավորի» գաղափարական ու օրակարգային մերկությունը»,- գրել է Ղազինյանը:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am