35-ամյա վարորդը Mitsubishi Grandis-ով վրաերթի է ենթարկել 38–ամյա հետիոտնին

Այսօր՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Բագրատ Մանուկյանը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 MՍ 709 համարանիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Լիլիթ Մանուկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուտի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am