Մադուրոն Հռոմի պապից օգնություն է խնդրել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նամակ է ուղարկել Բոլիվարական Հանրապետությունում հակամարտող կողմերի «երկխոսության դյուրացման» գործում իրեն օգնություն ցույց տալու խնդրանքով, հայտնցում է Sky TG24-ը: «Ես Ֆրանցիսկոս պապին նամակ եմ ուղարկել... Որում ասում եմ, որ ծառայում եմ Քրիստոսի գործին...Եվ դրա հետ կապված նրանից օգնություն եմ խնդրել երկխոսության գործընթացի դյուրացման եւ ընդլայնման համար»,- ասել է նա:
