Երբ է Նիկոլ Փաշինյանը «խառնակչության մեծ վարպետ» Տեր-Պետրոսյանին ներգրավվելու Մարտի 1-ի գործով

Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի ի գործի քննությունը կարծես դարձել է Նիկոլ Փաշինյանի գոյության անկյունաքարային հարցերից մեկը։ Եւ գաղտնիք չէ, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել միայն նախկին իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Մարտի 1-ի բացահայտման հարցում շարունակում է նախորդ իշխանությունների քաղաքականությունը․« Նախորդ իշխանությունները 2008 թվականի մարտյան իրադարձությունների համար միանգամից մեղադրյալ նշանակեցին եւ ասացին՝ դատական համակարգ մարտի 1-ի համար մեղավոր է ընդդիմությունը։ Հասկանալի է, որ դա լուծում չէր ու չէր կարող լինել, քաղաքական որոշում էր կայացվել եւ արեցին այն, ինչ պիտի չանեին։ Նոր իշխանությունները, երբ ասում են, որ իրավիճակ է փոխել, իրականում շարժվում են նույն ճանապարհով։ Անմիջապես մեղադրյալ են նշանակել Ռոբերտ Քոչարյանին, ասացին, որ նա մարդասպանն է։ Եւ հիշում եք մի առիթով էլ ասաց, թե էդ որ դատարանն է, որ իմ խոսքը չպիտի կատարի, հիմա իրավապահ մարմինները պիտի ամեն ինչ անեն, որ ապացուցեն Քոչարյանը այդ տասը զոհերի մեղավորն է», «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ նման կարծիք հայտնեց Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին, նա կարծում է, որ եթե նոր իշխանությունները մեղադրյալի աթոռին են տանում Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա կողքին պետք է նստեցնեն նաեւ Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին․«Սա , իհարկե, անհեթեթության դաշտ է գնում, բայց եթե Քոչարյանին նշանակել եք, ուրեմն սա էլ պետք է անեք»,-ասաց Հակոբյանը։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Քոչարյանին պատասխանատվության կանչելու հանրային պահանջ կա եւ այդ ամենի վկայությունը տարիներ շարունակ ԶԼՄ-ների հրապարակումներն են, Ռուբիկ Հակոբյանը հիշեց 2015 թվականին Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերում հրապարակված «Մեծ խառնակչություն» հոդվածաշարը՝ Ա․Սմբատյանի հեղինակությամբ, որը Հակոբյանի խոսքով՝ իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է, որը կեղծանունով էր հանդես գալիս։ Հիշեցնենք, որ 6 մասից բաղկացած հոդվածաշարում հեղինակը ներկայացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ պաշտոնավարման առաջին տարիներից սկսած «խառնակչություններին» եւ հասնում մինչեւ 2008-2011 թվական։ Հոդվածաշարում անդրադարձ է կատարվում մարտյան իրադարձություններին։ Հակոբյանը հիշեցրեց հատկապես այն դրվագը, երբ հոդվածում անդրադարձ էր կատարվել առաջին նախագահի՝ որդուն այդ օրերին Հայաստանից հանելու մասին:«Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տալիս այդ հոդվածով, որ ամեն ինչի կենտրունում Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել»,- ասաց Հակոբյանը հավելելով․«Տղային Հայաստանից դուրս հանելու մասին ասում է՝ պետք է զգուշանար, որովհետեւ գիտեր, որ շատ լուրջ բաներ է կատարվում Հայաստանում»։ Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ այս կտրվածքով հարցին նայելու դեպքում կհասկանանք, որ դատական իշխանությունը կրակն է ընկել թե նախկին, թե ներկա իշխանության ձեռքում։ Հիշեցնենք, որ հիշատակված հոդվածում հեղինակը մասնավորապես գրում է․« Հունվարի 22-ին Ազատության հրապարակում հռչակելով «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» կարգախոսը՝ Տեր-Պետրոսյանը հետագա քաղաքական գործունեության ընթացքում փաստացի շատ բան եւ շատերին զոհելու զարմանալի պատրաստակամություն է ցուցաբերում, բացի ինքն իրենից: Հազարավոր մարդիկ ընկնում են քոչարյանասերժական մարդակեր մեքենայի ատամնանիվների տակ, բայց Տեր-Պետրոսյանի անմիջական, մերձավոր շրջապատի որեւէ անդամ որեւէ հիշարժան նեղության մեջ չի ընկնում: Խնդիրն այն չէ, որ պարտադիր նրանց ինչ-որ բան պիտի պատահեր՝ նրանց ձերբակալեին, կալանավորեին կամ ծեծեին: Խնդիրն այն է, որ եթե հազարավոր հետեւորդներ բերման են ենթարկվում, ծեծվում, ձերբակալվում, կալանավորվում, դա պետք է ինչ-որ կերպ ազդեր նաեւ այն մարդկանց վրա, ում հետ Տեր-Պետրոսյանը վերջին տասը տարիներին շփվում է ամենօրյա ռեժիմով, ովքեր ապահովում են նրա խաղաղ կյանքի խաղաղ միջավայրը: Բայց նման բան տեղի չի ունենում, եւ մինչեւ օրս անհասկանալի է, թե ինչու: Ի՞նչ է, նրանք բոլորը ավելի բախտավո՞ր էին, քան մյուսները, իսկ գուցե ավելի խելո՞ք, իսկ գուցե ավելի օրինապա՞հ: Իսկ գուցե գիտեին խաղի այնպիսի կանոններ, որ մյուսնե՞րը չգիտեին: Եթե այդպես է, ովքե՞ր էին սահմանել այդ կանոնները, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում, եւ որո՞նք էին այդ կանոնները: Եւ ամենակարեւորը. ինչո՞ւ դրա մասին մյուսները չգիտեին, Ազատության հրապարակում կանգնած տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուրավոր քաղբանտարկյալները, զոհերը ի վերջո»: Անի Սահակյան

դիտվել է 734 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am