Նիկոլի «դուքանը»

Ազգային ժողովում իշխող Իմ Քայլը խմբակցության նիստը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն այն բանի համար, որ իշխող ուժը որոշել էր շաբաթ օրով խորհրդարանում հավաք անել, բայց լրագրողների մուտքն արգելել՝ պատճառաբանելով, որ օրն աշխատանքային չէ, այլ այն, որ հերթական անգամ գործադիր իշխանությունը գերազանցում է իր լիազորությունները եւ ոչ միայն ներխուժում օրենսդիր իշխանության տարածք, այլեւ լրագրողների բլոկադա կազմակերպում: Նշենք, որ խմբակցության հավաքին մասնակցելու նպատակով ԱԺ է գնացել ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ նա իր հետ է տարել նաեւ մարզպետներին: Խմբակցությունը չորս ժամ փակ նիստ է անցկացրել, իսկ թե ինչ են խոսել չորս ժամ` նիստից հետո պատգամավորներից ոչ ոք չի համարձակվել հայտնել, ուղղորդելով խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմը: Պատգամավորները ասես տղավարի պայմանավորվել են, որ ոչ մեկ ոչ մի բան չպետք է հայտնի փակ քննարկումից, բացառությամբ Մակունցի, ով ինչ որ տրաֆարետային մեկնաբանություններ է տվել, թե քննարկել են Գերմանիայի, Դավոսի այցերը եւ ոչ միայն: Ակնհայտ է, որ Փաշինյանը խիստ հրահանգ է իջեցրել ու արգելել իր պատգամավորների շփւմը մամուլի հետ: Եւ թերեւս սա է ժողովրդի վարչապետի ընկալումը մամուլի ազատ լինելու վերաբրյալ, որը նա սիրում է կրկնել արդեն քանի ամիս, թե մամուլը երբեք այսքան ազատ չի եղել: Սա է ընկալումը, թե սա ժողովրդի իշխանությունն է, ու ըստ փաշինյանական տրամաբանության ժողովուրդը պետք է չիմանա, թե ինչ է կատարվում իշխող ֆրակցիայում: Սակայն սա էլ մի կողմ թողնենք: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արժեզրկում է բոլոր ինստիտուտները եւ խորհրդարանի պետական շենքը դարձրել են սեփական օբյեկտը, որտեղ երբ ուզում հավաքվում են, ինչ ուզում անում են՝ արհամարհելով անգամ սահմանադրորեն կարգավորվող օրենսդիր ե գործադիր մարմինների տարանջատման ու փոխզսպման հարցը: Հիշեցնենք, որ հունվարի սկզնին էլ այս ֆրակցիան ԱԺ նիստերի դահլիճում էր խմբակցության նիստ հրավիրել, ինչը կրկին արժանացավ քննադատությունների: Քանի որ անթույլատրելի է, որ իշխանության եկած քաղաքական մեծամասնությունը միաձուլում է գործադիր և օրենսդիր իշխանությունները։ «Հիմա վարչապետը գալիս է խորհրդարան ու ինչ–որ ժողով է անում խորհրդարանում։ Բայց վարչապետը խորհրդարան պետք է գա, երբ կառավարության նիստ է, ու մենք նրան հարցեր ունենք, պետք է գա, երբ բյուջե է ներկայացնում, պետք է գա, երբ մենք ենք իրեն հրավիրել։ Բայց մնացած ժամանակ գործադիր իշխանությունը պետք է իր տեղում մնա։ Այս շենքերը նաև իշխանությունների տարանջատման սիմվոլիկաներ են։ Եթե նորմալ լիներ, որ բոլորը մի շենքում ինչ ուզեն անեն, մի հատ շենք կկառուցեինք, որտեղ կլինեին և՛ դատավորները, և՛ պատգամավորները, և՛ վարչապետն ու նախարարները»,– բարձրաձայնեց Էդմոն Մարուքյանը հարցադրումներ հնչեցնելով.«Ինչպե՞ս եք պատրաստվում գործադիր իշխանությանը հակակշիռ լինել (չնայած որ նույն ուժն եք ներկայացնում), եթե ձեր ֆրակցիայի բոլոր նիստերը վարչապետն է վարում»: Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am