Փաշինյանի շռայլ բարեկամների «մտրակն ու բլիթը»

«2019-ին Հայաստանը, նախատեսվածից բացի, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ևս կստանա», օրերս Երևանում Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, ով ընտրություններից հետո առաջին անգամ է Հայաստանում։ «Հայաստանում անցկացվեցին լավ, յուրահատուկ ընտրություններ նոր պատմության ընթացքում, միջազգային հանրությունը դրանք գնահատեց ազատ և արդար։ Այս ամենի հիման վրա պետք է նայել ապագային տնտեսական զարգացման առումով, որն անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը դառնա ավելի ուժեղ և ժողովրդավար։ Այս առումով առանձնացրել ենք համագործակցության մի շարք ոլորտներ, ինչպես գյուղատնտեսությունը, դատական բարեփոխումները, կրթությունը։ Ինչպես նաև, մենք հատուկ բյուջետային տող ունենք, որը նվիրված է իրավունքի ու ժողովրդավարության բնագավառներում հատուկ ձեռքբերումներին: Դա լրացուցիչ ֆինանսական աջակցություն կլինի Հայաստանին։ Հիմա հունվարն է, վաղաժամ է, բայց հանդգնում եմ հայտարարել, որ լրացուցիչ աջակցություն կլինի՝ խրախուսելու անցյալ տարվա զարգացումները», - նշեց Հանը։ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը հավաստիացրեց, որ 2021-2027թթ. բյուջեն պլանավորելիս նախատեսել են Եվրամիության հարևաններին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել, ինչից ապագայում Հայաստանը ևս կօգտվի։ Մինչ այդ ՀՀ իշխանությունների հետ բանակցություններում քննարկվել է նաև Հայաստանում եվրոպական ընկերությունների ներդրումային համաժողով անցկացնելու հնարավորությունը․ - «Հայաստանում տրամադրությունը շատ դրական է, որը զգացվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ներդրումային միջավայրի վրա ևս ազդում է։ Մարդիկ այսօր, ավելի քան երբևէ, հետաքրքրված են, որպեսզի գան Հայաստան օգտագործեն առկա հնարավորությունները»։ Եվրամիությունը նորություն չունի Հայաստանի հետ վիզաների ազատականացման մասին: Հանը նշեց, որ Եվրոպայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո միայն վիզաների մասին կարող են ավելի ակտիվ բանակցություններ վարվել։ Ահա, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան համարձակ արձանագրում է անում՝ «հանդգնում» է փաստել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի Հայաստանին: Հաջորդ կարևոր ուղերձն այն է, որ ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս ԵՄ-Հայաստան հարաբերություններին և պատրաստ է ուժեղացնել աջակցությունը քաղաքացիների կյանքի բարելավման համար։ Այսպես, Հայաստան այցելած Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը Հայաստանում քննարկեց ԵՄ-ի կողմից բարեփոխումներին աջակցությունը և տարածաշրջանում երկրի հետագա ներգրավման անհրաժեշտությունը։ Ի դեպ, հանձնակատար Հանը եվրոպացի առաջին պաշտոնյաներից էր, որ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Փաշինյանն ու Հանը մեկ անգամ արդեն հանդիպել են՝ անցած աշնանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Փաշինյանը եվրոպացի հանձնակատարին վստահեցրել էր, որ իր կառավարությունը հետամուտ է ժողովրդավարության ամրապնդմանն ու ընդգծել՝ այս հարցում Երևանն ակնկալում է ԵՄ համընդգրկուն աջակցությունը: Հանը բանակցություններից հետո Թվիթերում գրել էր. - «Շատ լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետի հետ: Ես վստահեցրի Փաշինյանին, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել նրա բարեփոխումներին ու Հայաստանին: Տեսնենք՝ ինչպես կարող ենք մեր օգնության փաթեթն ավելի նպատակային օգտագործել՝ առաջնային բարեփոխումների համար»: Ի դեպ, Հանի այցը համընկավ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի տասնամյակին, որով Բրյուսելն աջակցություն է տրամադրում նախկին Խորհրդային Միության վեց պետություններին, այդ թվում՝ Հայաստանին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու տնտեսության ազատականացման ուղղությամբ կատարված բարեփոխումների համար: Այսինքն, Հանն անդրադարձել է նաև այդ ծրագրին ու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այս այցով, անկասկած, Հանը կարևորել է Հայաստանի հավատարմությունը Արևելյան գործընկերությանը, որի տասնամյակն է այս տարի, և այդ համատեքստում ընդգծել առավել ընդարձակ տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը: Բոլորի համար պարզ է, որ ԵՄ-ի «մտքում» էլ տարածաշրջանային կտրվածքով՝ ԼՂ խնդիրն է, թեև առանձին ծրագրերով ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում աջակցությունը կշարունակվի տրամադրվել: Հետևաբար, հարցը հետևյալն է՝ ԵՄ-ի «բոնուսներն» ինչի՞ դիմաց են: Թամար Բագրատունի

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am