Ձեռք է բերվել նոր սպառազինություն, փորձարկվել են նոր սերնդի սպառազինության նմուշներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գերակա ճանաչված խնդիրները. - ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավումը, ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացի ապահովումը: Գերակա խնդրի կատարման ուղղությամբ ՀՀ նախագահի 2018 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը: 2. ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման ու ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացը ներառվել է նաև ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որի կատարման շրջանակներում՝ - ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ, - հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները, - առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում իրականացվել են տեսադիտարկման սարքերով և համակարգերով, արևային էներգիայի աղբյուրներով սարքավորման և ինժեներական կահավորման աշխատանքներ, 78 հենակետեր ապահովվել են մշտական ջրով, իսկ 86-ը՝ մշտական հոսանքով, - բարելավվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի և հանդերձավորման պայմանները, աշխատանքներ են ընթանում սննդի կազմակերպումը սննդի մատուցման մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու ուղղությամբ: - միջազգային ինտեգրման հնարավորությունների ընդլայնման նպատակով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակել է իրականացնել ակտիվ միջազգային համագործակցություն դաշնակից և գործընկեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ, - ներդրվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնցից առաջինի շրջանակներում ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների, իսկ 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել 255 զինծառայողների հետ, - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշմամբ հատուցում է վճարվել նաև 2015-2016թթ. ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքներին՝ պետության կողմից կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող գումարների և վնասների հատուցման մասին օրենքով սահմանված գումարների միջև տարբերության չափով: Նախատեսվում է 2019թ. ընթացքում այն տարածել նաև 2012-2014թթ. ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած կամ (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքների վրա, - բնակարանային ապահովության շրջանակներում իրականացվել է զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների տրամադրման և նորակառույց ծառայողական բնակարանների հատկացման գործընթաց, մշակվել և շրջանառության է դրվել սպայական կազմի զինծառայողներին երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում ակնկալվում է տարեկան շուրջ 500 սպաների բնակարանային պայմանների բարելավում: Օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված և որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական բյուջեից հատկացվել է գումար, որի հիման վրա 2019թ. նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավում:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am