Ներառված են նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք. Արա Զոհրաբյանը՝ Եկեղեցուն սպառնող վտանգի մասին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկեղեցու բացառիյությունն անվիճելի է: Վերջին շրջանում որոշ անձինք կամ անձանց խումբ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վարկաբեկող գործողություններ է իրականացնում: Այդ անձանց մեջ են ներառված նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք (բացահայտ կամ ծածուկ), որոնք հանրային վստահության ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կապիտալով ոգևորված, մտածում են, որ այդ վարքագիծն էլ հավանության կարժանանա ժողովրդի կողմից: Հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ՝ – Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել. – Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը. – Նույնիսկ Խորհրդային միությունը չկարողացավ ոչնչացնել Եկեղեցին: Բոլոր այն ոլորտներում, որտեղ մարդն է գործում, միշտ լինում են սխալներ: Բացառություն չէ նաև կրոնական ոլորտը: Նույնիսկ կաթոլիկ եկեղեցում կան լուրջ բացթողումներ ունեցող կրոնականներ: Բայց դա աշխարհիկ իշխանությանը իրավունք չի տալիս վերացնել եկեղեցին: Եկեղեցին իր մեջ իր խնդիրները կլուծի, քանի որ ունի ինքնամաքրման համակարգ: Ի պատիվ մեր ժողովրդի, Եկեղեցու բացառիկությունը ճանաչված է նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով: Հետևաբար, այդ բացառիկությունը հերքող որևէ գործողություն հարված է Եկեղեցուն և ժողովրդին: Որպես քաղաքացի կոչ եմ անում այդ պաշտոնատար անձանց՝ – Հեռու մնացեք Եկեղեցուց և ճանաչեք Եկեղեցու բացառիկությունը. – Հիշեք, որ պետությունները չեն կարողացել Եկեղեցուն ոչնչացնել (Եկեղեցուն չի կարող նույնիսկ դժոխքը հաղթել). – Հիշեք, որ ձեր իշխանության վերջի սկիզբը լինելու է Եկեղեցու դեմ սանձազերծվող արշավի առաջին օրը. – Հիշեք, որ իր իրավունքների պաշտպանության համար փողոց դուրս չեկող քաղաքացին Եկեղեցու պաշտպանության համար դուրս է գալու փողոց: Որպես քաղաքացի ես կանգնած եմ իմ Եկեղեցու կողքին»:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am