ԴԱՀԿ-ն կալանք է դրել Բաբայանի մեքենայի վրա ու այն հանելու է աճուրդի

Տարիներ առաջ շատ էր գրվում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պարտքերի մասին։ Դրանց վերաբերյալ դատական գործերը ու ածանցյալ գործընթացները շարունակվում են մինչ օրս։ Մասնավորապես, հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել Բաբայանի մեքենայի վրա ու այն հանելու է աճուրդի, ինչի մասին հայտնեց նրա պարտատեր՝ նախկին օդաչու, արցախյան պատերազմի մասնակից, գործարար Ալեքսանդր Աբրահամյանի ընտանիքը։ Դեռևս 2012-ին Ալեքսանդր Աբրահամյանը գումարի բռնագանձման հայցով դիմել էր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն էլ 2013 թ. ապրիլի 3-ին՝ նախագահությամբ Ռ. Ափինյանի, պարզել էր, որ Ալեքսանդր Աբրահամյանը Սամվել Բաբայանին 2007-ին տվել է (ըստ ստացականների) 400 հազար դոլար։ Պարտքը, Աբրահամյանն առ այսօր չի կարողանում հետ ստանալ՝ կա չնայած Սամվել Բաբայանից հօգուտ իրեն 400 հազար ԱՄՆ դոլար կամ 164 միլիոն դրամ բռնագանձելու մասին հանուն Հայաստանի Հանրապետության կայացված և օրինական ուժ ստացած վճիռ։ Վճռից 6 տարի անց Սամվել Բաբայանի շահերի պաշտպանը դիմել էր Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի, սակայն երկու ատյաններն էլ վճիռը թողել էին անփոփոխ: Ինչպես Hraparak.am-ին տեղեկացրեց Ալեքսանդր Աբրահամյանը, սրանից հետո Սամվել Բաբայանն իրեն սնանկ ճանաչելու հայցով դիմել է դատարան: Այս ընթացքում Ալեքսանդր Աբրահամյանը հայտնաբերել էր Բաբայանին պատկանող 2 գույք՝ բնակարան Ստեփանակերտում և մեքենա, որ Սամվել Բաբայանի կալանավորման ժամանակ տարվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Հարցին, թե ինչու է նման մեծ գումար տվել, արդյոք բացատրություն եղել է, գործարարն ասաց.«Դե, իր գործերի համար, տարբեր: Մենք շատ լավ հարաբերություններ ունեինք, մոտիկ էինք, չէի սպասում, որ կխաբի: Ես իրեն տվեցի, ինքը միշտ ասում էր՝ կվերադարձնեմ, կվերադարձնեմ, մեկ անգամ երկարացրեցինք վերադարձնելու պահը, հետո, որ տեսա՝ չի վերադարձնում և սրոկները մոտենում են, դիմեցի դատարան»:

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am