Պատմությանը ծանոթ մարդը Փաշինյանի այս ելույթից հետո կա՛մ աչքերը «չռել» է, որ «նման գիտելիքներ ունեցող մարդը պետության ղեկավար է, կամ մի «բոլ» ծիծաղել է»

Նիկոլ Փաշինյանի ելույթը իրականությունից կտրված ելույթ է: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, տեսակետ հայտնեց  ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը; Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ։ Լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում, այնպես, ինչպես 7 տասնամյակ առաջ Գերմանիան, և ժողովրդավարությունը հաղթել է Հայաստանում: «Նաև խորհրդանշական, քանի որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ելնում էր Հիմնադրամի գաղափարներից և սկզբունքներից: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ»,- իր ելույթում նշել է ՀՀ վարչապետը: Շարմազանովի խոսքով՝ պատմությանը ծանոթ մարդը Փաշինյանի այս ելույթից հետո կա՛մ աչքերը «չռել» է, որ «նման գիտելիքներ ունեցող մարդը պետության ղեկավար է, կա՛մ մի «բոլ» ծիծաղել է»։ «Ես ունեմ բազմաթիվ հարցեր, օրինակ՝  Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտից հետո իշխում էր Երրորդ ռեյխը՝ Ադոլֆ Հիտլերը։ Այսինքն, եթե Փաշինյանը զուգահեռ է անցկացնում իրենից առաջ եղած ՀՀ իշխանությունների և ֆաշիստական իշխանության միջև, նրան հարց եմ տալիս, կարելի՞ է դրանից ենթադրել, որ ֆաշիստական իշխանություններն են ազատագրել Արցախը, հաղթել երկու պատերազմում, ֆաշիստական իշխանությունների օրոք է ինքը դարձել պատգամավոր, դաշինքի ղեկավար, այդ ինչպե՞ս է լինում: Ի՞նչ է նշանակում ազատությունը և համերաշխությունը հաղթեցին Հայաստանում: Ես կասեի՝ Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ տասը տասնամյակ առաջ՝ Ռուսաստանում, որտեղ բոլշևիկները եկան իշխանության և ջնջեցին այն, ինչը եղել էր մինչև իրենց: Էդ ո՞ր համերաշխությունը հաղթեց Հայաստանում, որ պատգամավորներին և քաղաքական ընդդիմախոսներին շանտաժի և սպառնալիքի տարափ էին տալիս: Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, եթե երկրի ղեկավարը կանգնում և ասում է՝ չկա էնպիսի դատավոր, որ իմ  ասածը չանի»,-հարցնում է Շարմազանովը: Վերջինս ընդգծեց՝ չի կարող լինել ժողովրդավարություն մի երկրում, որտեղ եթե մամուլի գրառումները չեն գոհացնում իշխանություններին, դրանք անվանում են հակապետական քարոզչություն. «Ասում են՝ պետք է ֆեյք լուրերի դեմ պայքարել: Պարոն վարչապետ, Դուք իշխանության եք եկել առավոտից երեկո ֆեյք լուրեր տարածելով: Նիկոլ Փաշինյանը ուզում է ասել, որ մինչև իրեն Հայաստանում եղել է հակաժողովրդավարական ռեժիմ: Նիկոլ Փաշինյանը լավ կանի մտածի նոր խոսի,-ասաց Շարմազանովը հիշեցնելով,- «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, որտեղ Փաշինյանը ելույթ է ունեցել, ընդամենը մեկ օր առաջ ընդունել էր նախկին իշխանությա ներկայացուցիչներին: Այդ հիմնադրամն արդեն 10 տարի շարունակ ՀՀԿ-ի հետ գործակցության պայմանագիր ունի : ԵՄ-ն այդ հակաժողովրդական ռեժիմի հետ, ինչպես ինքն է ասում, որի անդամ է Գերմանիան, ասոցացման համաձայնագիր կնքել»,-նշեց մեր զրուցակիցը: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը «տխրահռչակ պրոֆեսոր Գեբելսի հայրենիքում կիրառում է նրա մեթոդները», որն ասում էր, եթե ցանկանում եք, որպեսզի մարդիկ հավատան ձեր ստին, ավելի մեծ սուտ հորինեք։ «Ամոթ է, ամոթ, ինչքա՞ն կարելի է սեփական ես-ը, սեփական շահերը ավելի բարձր դասել պետության շահերից: ՀՀԿ խոսնակը չի հասկանում՝  ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսքը գնալ, եթե ՀՀ 2-րդ նախագահը ձերբակալված է:  Ըստ Շարմազանովի՝ Նիկոլ Փաշինյանի ասածից դուրս է գալիս, որ ՀՀ-ում մինչև իշխանափոխությունը գործել է ֆաշիստական ռեժիմ. «Հայաստանը համաձայնագիր է կնքել Եվրոպական միության հետ: Հարց Նիկոլ Փաշինյանին, ինչպե՞ս կարող է Եվրամիության երկիրը ոչ ժողովրդավարական  պետության հետ համաձայնագիր կնքի: Սա էժան պոպուլիզմ է ուղղակի»:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am