«Թանգարանից նկարը հանեցիք, դրեցիք թևի տակ ու տարաք դպրոց, բա հուշարձաններն ո՞ւմ թևի տակ եք դնելու՝ տանեք». Երանուհի Մարգարյան

Հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետև դպրոցներում սովորող երեխաները թանգարաններում պահվող մշակութային արժեքներին կկարողանան ծանոթանալ հենց դպրոցներում, քանի որ նախատեսվում է պարբերաբար թանգարաններից որևէ արժեքավոր ստեղծագործություն տեղափոխել դպրոց և ներկայացնել երեխաներին։ ՀՀ վարչապետը մասնավորապես նշել էր. «Սա իմ ամենասիրած նախաձեռնությունն է, գիտեք, որ Կրթության և մշակույթի նախարարությունները իմ հանձնարարությամբ, ես էլ եմ մասնակցել, ձեռնարկել են «Քո արվեստը» ծրագիրը, որի իմաստն այն էր, որ մասնավորապես՝ շատ հայտնի կտավներ թանգարաններից տարվեն դպրոցներ և երեխաներին ցուցադրվեն։ Ընդ որում, այստեղ շատ լուրջ նպատակ ու գաղափար կա։ Գաղափարն այն է, որ, պատկերացրեք, որ դպրոցի բակ է մտնում հատուկ ազդանշաններով, պետավտոտեսչության ուղեկցությամբ մեքենա, այդ վիճակում երեխաները սովորել էին տեսնել բարձրաստիճան պաշտոնյաների կամ, այսպես կոչված, օլիգարխների։ Բայց այս դեպքում կանգնում է մեքենան, և այդ մեքենայից դուրս է բերվում մի կտավ, ասենք՝ ինչ-որ չափի։ Ինչի՞ համար է, այսպես ասած, այս թատրոնը. մեկ բանի համար՝ գրավելու երեխաների ուշադրությունն այն փաստի վրա, որ այդ մեծ կամ փոքր կտավն ունի այնպիսի արժեք, որի նկատմամբ պետությունը և անվտանգության մարմիններն ահա այսպիսի ուշադրություն են դարձնում։ Այդ կտավը տարվում և տեղադրվում է դպրոցում, և արվեստաբանը փորձում է մեկ ժամվա ընթացքում երեխաներին բացատրել, թե այն ինչ կտավ է և ինչու է այդքան արժեքավոր։ Սրա իմաստն ու հիմքն այն է, որ երեխաներին այսօրվանից ներարկենք արվեստի կարևորությունը, որ իրականում կան հոգևոր և մշակութային արժեքներ, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան մի շարք արժեքներ, որոնց մասին, ցավոք սրտի, միֆական պատկերացումներ են ստեղծվել։ Մեր այս նախաձեռնությանը եղան մի քանի արձագանքներ, օրինակ՝ արձագանքողներից մեկն ասում էր՝ ինչպե՞ս կարելի է նկարը հանել թանգարանից, չէ՞ որ այն ազգային հարստություն է։ Մշակույթի մասին ահա այսպիսի երկու տարբեր պատկերացումներ կան, մեկի համաձայն՝ մշակույթային արժեքը պետք է պահվի պահեստում և այն քիչ մարդ տեսնի, ի դեպ, ասեմ, որ մեր երկրում կան պետական բյուջեով ֆինանսավորվող թանգարաններ, որտեղ, օրինակ՝ 10-15 հոգի մարդ է մտնում, բայց պետական բյուջեով այդ թանգարանը ֆինանսավորում ենք, լավ ենք անում, բայց ահա գործում է այն տրամաբանությունը, ըստ որի՝ դա ազգային արժեք է, որի հետ հնարավորինս քիչ մարդ պետք է հաղորդակցվի։ Իսկ մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք, որ այդ ազգային արժեքը պետք է մոտեցնենք մարդկանց։ Մենք ստեղծել են նաև բաժանորդային համակարգ, որով 350 հազար աշակերտ պետական բյուջեի հաշվին, այս տարի մեկ անգամ կայցելեն թատրոն, թանգարան և որևէ համերգասրահ»: ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ, ազգագրագետ, պատմաբան Երանուհի Մարգարյանի կարծիքով՝ անթույլատրելի է թանգարանից նկարի դուրսբերումը, քանի որ այն ենթակա է հատուկ պահպանության։ «Լսեցի, որ վարչապետն ասում է՝ «պադվալներից» նկարները հանենք, տանենք դպրոցներ, բայց «պադվալ» չէ, էլի։ Ազգային արժեքների պահպանության վայրին «պադվալներ» չեն ասում։ Հասկացանք, այդ նկարը թանգարանից հանեցիք, դրեցիք թևի տակ և տարաք որևէ դպրոց, դրանից այն կողմ էլ ի՞նչ եք պատկերացնում, այլ պատկերացումներ չունե՞նք, բա հուշարձանը ո՞ւմ թևի տակ ենք դնելու՝ տանենք, բա դպրոցի խնդիրներն ինչպե՞ս ենք լուծելու։ Գոնե որևէ մեկը տեղյա՞կ է, որ թանգարաններում երեխաները հերթ են կանգնում, դպրոցները նախապես են հերթագրվում, որպեսզի գնան թանգարան»,- 168 ժամի հետ զրույցում նշեց Ե. Մարգարյանը։ Նրա խոսքով՝ նկարը դպրոց տանելը, բացի այն, որ պահանջում է հատուկ պահպանություն, այլև՝ լրացուցիչ ծախսեր: Այսինք՝ որևէ մարզ տեղափոխելիս պահանջվում է ճանապարհածախս, խումբ, որն այն կպահպանի, փաստաթղթավորում, և այլն։ Ըստ նրա, ամեն ինչ արել են, որպեսզի երեխային «կապեն» թանգարանի հետ, այդ պատճառով էլ՝ աբոնոմենտային համակարգի ներդրումը պարզապես փողերի մսխում է, ավելին՝ ծանրաբեռնվածություն է պետական բյուջեի վրա և աննպատակ ծախս։ «Այն ամենը, ինչ անում են աբոնոմենտային համակարգի միջոցով, մենք անում էինք մեր ուժերով, և դա բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չէր»,- նշեց Ե. Մարգարյանը։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am