«Մկների» ժողովը, տաքսի «ԵկաԾերինը» և վիզը բռնված պատգամավորը

Ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ պատգամավոր դարձած քայլարածները դարձել էին չխոսկան և տարատեսակ անհեթեթ պատճառաբանություններով փախչում էին լրագրողների հարցերից և իրարամերժ բաներ ասում։ Նախկին իշխանություններին փակ գործելու մեջ մեղադրողներն այժմ դարձել են այնպիսին, ինչպիսին խոզերն անասնաֆերմայում իշխանությունը վերցնելուց հետո։ Խորհրդարանի շենքում տեղի ունեցած փակ նիստից հետո մեկն ասում էր, թե ինքը չի խոսում, քանի որ տաքսուն չի ուզում սպասեցնել։ Համացանցում «Եկածերին» մականունը ստացած այդ չակերտավոր խաղաղություն քարոզող աղջիկը, փաստորեն, տաքսուն չսպասեցնելն ավելի կարևոր էր համարում, քան հանրությանն իշխող խմբի որոշումների մասին տեղեկացնելը։ Մյուս քայլարածն էլ լրագրողների հարցերից խուսափելու համար ընտրեց բռնված վզի «ատմազկայով» ծլկելու տարբերակը։ Էն երրորդը մի քիչ անկեղծ գտնվեց ու ասեց, թե բա՝ պայմանավորվել ենք չխոսել։ Մնացածը փախած էին։ Մի խոսքով, մկների ժողով հիշեցնող այդ գերգաղտնի հավաքում ճառ ասողը մեկն է եղել, իսկ ահա մյուսներին հանձնարարվել է տարատեսակ պատճառաբանություններով փախչել կպչուն լրագրողներից և, ի վերջո, հանրությունից։ Ու այդ բոլոր «կաղ», «թոփալ», «ծուռվիզ» պատգամավորները հղում էին անում Լիլիթ Մակունցին, թե բա՝ հեսա կգա ու կխոսի։ Ասում են՝ թող Մակունցը խոսի, հետո մենք մեր տղամարդկային խոսքը կասենք։ Բայց Մակունցը չեկավ ու չխոսեց, ավելի ճիշտ՝ եկավ, բայց շատ ուշ, երբ աղմուկ էր բարձրացել ու արդեն գրեթե լրագրող չկար և խոսեց այնպես, որ չխոսածի հաշիվ էր։ Մակունցն արդեն ոչ միայն մշակույթն է, այլ նաև Ազգային ժողովը, որի շենքը վերածվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դուքյանի։ Ու այդ դուքյանում հայտնվածները հիմա մոռացել են, թե ինչպես են հայտնվել այնտեղ, և ամենակարևորը՝ ում միջոցով։ «Իմ քայլի» համար ատելության թիվ մեկ հասցեատերն այժմ այն զանգվածն է, որի միջոցով իրենք իշխանության են եկել։ Բայց որքան էլ նրանք փախչեն իրենց անցյալից ու խուսափեն հարցերին պատասխանելուց, միևնույն է, հենց այդ նույն զանգվածն է դառնալու նրանց հարցերը լուծող «Կոստանը»։ Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am