Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքի տեքստը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը. Մաս 1

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննութան առնելով ՀՀ ՀՔԾ ընդhանուր բնույթի հանցագորցությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի միջնորդությունը՝ թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարածնելու մասին, իր 18.01.2019 թ․ որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարել է: Նոյն որոշմամբ դատարանը մերժել է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պարոն Ռ. Քոչարյանի պաշտպանների 16.01.2019 թ․ միջնորդութունը: Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Պարոն Ռոբերտ Քոչարյանի անձին վերաբերող փաստեր Պարոն Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը հանդիսածել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ /1992-1994թ.թ./, Արցախի Հանրապետության առաջին նախագահ /1994-1997թ.թ./, Հայաստանի Հանրապետության վարչապետ /1997-1998թ.թ./, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ /1998-2008թ.թ./: Նրա՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, իսկ այնուհետև՝ ԼՂՀ նախագահ եղած ժամանակաշրջանում Լեռնայի Ղարաբաղի Հանրապետությունը, որի տարածքի 50 տոկոսը 1992 թ․ դրությամբ բռնազավթված էր ադրբեջանական ուժերի կողմից, ամբողջությամբ ազատագրվել է ադրբեջանական ուժերից, իսկ ԼՂՀ-ին հարող 7 շրջանները վերցվել են հայկական ուժերի հսկողության տակ: Պարոն Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ լինելու ժամանակ 5 անգամ աճել է երկրի համախառն ներքին արդյունքը: Պարոն Քոչարյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու պահին երկրի բյուջեն կազմել է շուրջ 300 մլին դոլլար, նրա տասը տարվա պաշտոնավարման ընթացքում բյուջեն ավելացել է ավելի քան 8,5 անգամ և 2008 թ․ դրությամբ կազմել 2 մլրդ 600 մլն դոլար: Տնտեսության աճի ցուցանիշով Հայաստանի հայտնվել էր աշխարհի երկրների լավագույն հնգյակում: Արցախի հերոս է, պարգևատրվել է 6 երկրի բարձրագույն շքանշաներով, այդ թվում՝ Վրաստանի «Մեծ խաչի ասպետ», Ֆրանսիայի «Պատվո լեգիոնի ասպետ», Հունաստանի «Փրկիչ», Լեհաստանի «Սպիտակ արծիվ» և այլ: Որպես պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության անվտանգության աշխատակիցների շուրջօրյա հսկողության տակ: Բացի այդ, անվտանգության աշխատակիցները նախապես տեղեկացված են լինում պարոն Քոչարյանի բոլոր հանդիպումների մասին, և հանդիպումները տեղի են ունենում ըստ նախապես անվտանգության աշխատակիցներին տրամադրված ցուցակի: Ցուցակում չընդգրկված անձին չի կարող թույլ տրվել պարոն Քոչարյանի հետ հանդիպման: Դիմողի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից բոլորը հանդիսանում են ՀՀ ԱԱԾ սպաներ՝ ընդհուպ մինչև գնդապետի կոչում ունեցող: 03.07.2018 թվականին ՀՀ ՀՔԾ-ն պաշտոնապես տեղեկութուն է տարածել, որ որոշում է կայացվել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանին ՀՀ ՔՕ 300.1-րդ 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Հաղորդագրության մեջ գրված էր, որ այդ գործողությունները Միքայել Հարությունյանը կատարել է ՀՀ որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին: Լուրը տարածվելու ժամանակ պարոն Ռոբերտ Քոչարյանը գտնվել է Հունաստանում: 06.07.2018 թվականին՝ ժամը 14:00-ին, պարոն Քոչարյանի տուն են բերել ծանուցագիր, որով նա նույն օրը, ժամը 15:30-ին հրավիրվում էր հարցաքնության: Պարոն Քոչարյանի հանձնարարությամբ նրա գրասենյակի պատասխանատուն 09.07.2018 թվականին նամակ է ուղարկել քննիչին, որով հայտնել է, որ սահմանված օրը պարոն Քոչարյանն ի վիճակի չի լինելու ներկայանալ քննությանը: Նույն նամակում քննիչը տեղեկացվել է, որ պարոն Քոչարյանը կվերադառնա 25.07.2018 թ․ և կներկայանա քննությանը: 25.07.2018 թվականին պարոն Ռ. Քոչարյանը վերադարձել է Հայաստան և 26.07.2018 թ․ ներկայացել է քննիչի մոտ հարցաքննության: 27.07.2018 թ․ պարոն Քոչարյանը կալանավորվել է, որից հետո՝ 13.08.2018 թ․, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, միայն 04.09.2018 թ․ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 07.12.2018 թ․ որոշմամբ պարոն Քոչարյանը կրկին կալանավորվել է: 2018 թվականի օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով ազատության մեջ՝ պարոն Ռ. Քոչարյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ: 2008 թ․ փետրվարի 19-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածին վերաբերող փաստեր 19.02.2008 թ․ Հայաստանի Հանրապետությունում անցել են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթող է ճանաչվել Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրությունների արդյունքները վիճարկել է ՀՀ Սահմանադրական դատարանում: Սահմանադրական դատարանի 08.03.2008 թ․ ՍԴՈ-736 որոշմամբ արձանագրվել են ընտրական գործընթացներում առկա մի շարք խախտումներ, սակայն գտել է, որ դրանք չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա և «Հանրապետության նախագահ ընտրելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008 թ․ 24-Ա որոշումը թողել է ուժի մեջ: Ընտրութունների ընթացքին հետևած միջազգային դիտորդական բոլոր երեք առաքելությունների ներկայացուցիչները հաստատել են ընտրությունների արդյունքների օրինականությունը: «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ» ԵԽԽՎ-ի 18.04.2008 թվականի թիվ 1609 բանաձևով անդրադարնալով 2008 թ․ փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրան հաջորդած իրադարձություններին՝ ոչ միայն կասկածի տակ չի դրել ՀՀ Սահմանադրական դատարանի 08.03.2008 թ․ ՍԴՈ-736 որոշումը, այլ և՝ ուղղակիորեն կոչ է արել ընդդիմադիր բոլոր ուժերին ճանաչել Սահմանադրական դատարանի այդ որոշումը /տես՝ 1609 բանաձևի 9-րդ կետը/: Սակայն մինչև այդ՝ 20.02.2008 թ․ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվելուց հետո, 21,5 տոկոս հավաքած թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ինքը հաղթել է այս ընտրությունները՝ հավաքելով մոտ 60 տոկոս, և ինքը պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը: Թեև ընտրությունների արդյունքները նրա կողմից վիճարկվել էին ՀՀ Սահմանադրական դատարանում և դեռևս Սահմանադրական դատարանը այդ կապակցությամբ որոշում չէր կայացրել, սակայն պարոն Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իր կողմնակիցների հետ միասին, սկսել էր անժամկետ շուրջօրյա հանրահավաքներ Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքում ելույթների հիմնական բովանդակությունը հետևյալն էր՝ ցուցարարները պետք է կազմալուծեն պետական համակարգը, հրապարակային կոչեր էին ուղղվում ոստիկանությանը՝ չենթարկվել իրենց հրամանատարությանը, անցնել ժողովրդի կողմը, կոչեր էին ուղղվում նաև բանակայիններին՝ չենթարկվել հրամանատարությանը, անցնել ժողովրդի /նկատի էր ունեցվում՝ ցուցարարների/ կողմը և այլ: Հանրահավաքների 2-րդ, 3-րդ օրից սկսած հայտարարվում էր, որ պետական համակարգը արդեն ճաք է տվել, հրապարակում էին պետական պաշտոնաների անուններ, ովքեր միացել են ցուցարարներին. դիվանագետներ, պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ և այլ: Ազատության հրապարակում ամբիոնին հայտնվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ով միացավ ցուցարարների կոչերին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդհատել է ՌԴ Մոսկվա քաղաք կատարած իր այցը և վերադարձել, քանի որ ՀՀ ԱԱԾ տնօրենն իրեն զեկուցել է, որ երկրապահում 3-րդ օրն է՝ ժողովներ են, քննարկում են Երկրապահ կամավորականների միության կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի ցույցներին միանալու հարցը և այդ ժողովներին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Իրավիճակը էլ ավելի էր սրվում այն բանի հետևանքով, որ ԵԿՄ վարչության անդամներից 6-ը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան հրամանատարական կազմից էին, իսկ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ով այդ պահին պաշտպանության փոխնախարարն էր, հայտարարել էր, որ միանում է ցուցարարների պահանջներին, ինչի մասին ցույցի ժամանակ բարձրաձայնեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Ցուցարարների պահանջներին միանալու մասին էր հայտրարել նաև պաշտպանության մեկ այլ փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Ավելին, նախագահին էին ներկայացվում օպերատիվ ճանապարհով ստացված տվյալներ այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից աշխատանք է տարվում Զինված ուժերում, որպեսզի բանակի առանձին ստորաբաժանումներ և զինծառայողներ անցնեն ցուցարարների կողմը: Այդ հանգամանքը իր հաստատումը ստացավ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի՝ 2018 թ․ օգոստոսին տրված հարցազրուցներից մեկում, որտեղ նա ասաց, որ Հատուկ գնդի անձնակազմի 80 տոկոսը 2008 թ․ այդ իրադարձությունների ժամանակ պատրաստ էր անցնել ցուցարարների կողմը: Իր վրա կրելով ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով դրված պարտականությունները՝ նախագահը պարտավոր էր ձեռնարկել քայլեր, որպեսզի բացառվի բանակի ներքաշումը քաղաքական այդ գործընթացների մեջ: Նա հրավիրել է նախագահական նստավայր բանակի հրամանատարական կազմը, հանդիպումը տևել է մոտ 15-20 րոպե, որի ընթացքում խնդիրը դրվել է հետևյալ կերպ՝ նախագահը պահանջել է պաշտպանության նախարարից և ընդհանրապես հրամանատարական կազմից ձեռնարկել միջոցներ, որպեսզի բացառվի բանակի ներքաշումը քաղաքական գործընթացների մեջ: ԵԿՄ վարչության անդամ հանդիսացող սպաների առջև դրվել է նաև պահանջ՝ ընտրություն կատարել ԵԿՄ վարչության կազմում կամ Զինված ուժերում մնալու միջև: Նախագահի այդ հրահանգից հետո ՀՀ պաշտպանության նախարարն արձակել է թիվ 0038 հրամանը: Թեև այդ հրամանը նախագահին չի ուղարկվել և դրա բովանդակությունը նախագահին չի զեկուցվել, սակայն հրամանի բովանդակությունից ներկայում պարզ է դառնում, որ այն չի վերաբերում զինված ուժերի օգտագործմանը: Հրամանի բովանդակությունից երևում է, որ այն ուղղված է բանակի առանձին ստորաբաժանումների կամ զինծառայողների՝ օրենքով չնախատեսված գործողությունները կանխելուն, հոգեբանորեն կայուն և պատրաստված զինծառայողներից բաղկացաց ստորաբաժանումների ձևավորմանը և տեղափոխմանը Երևան: Ընդհուպ մինչև 01.03.2008 թ․ այդ ստորաբաժանումները առհասարակ որևէ գործողություններ չեն կատարել: Այդ հանգամանքը չի ժխտվում նաև «անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման մեջ: Դրա հետ մեկտեղ` մինչև 29.02.2008 թ. ներառյալ, Երևան քաղաքում չի գործել ռազմական դրությանը բնորոշ որևէ միջոց: Մասնավորապես, գոյություն չի ունեցել կարծիք արտահայտելու, տարածելու և տեղեկատվություն ստանալու ազատոթյան, հավաքների ազատության, մարդու այլ իրավունքների և ազատությունների որևէ սահմանափակում: Չի իրականացվել նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներից որևէ այլ մեկը: Ավելին, այդպիսի սահմանփակումների կամ միջոցառումների մասին չի նշված նաև «անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թ. որոշման մեջ: 2008 թ. վաղ առավոտյան ոստիկանությունն իրականացրել է գործողություն Երևանի Ազատության հրապարակում, քանի որ տվյալներ է ունեցել, որ այդտեղ՝ վրանների մեջ գտնվող անձանց մի մասին բաժանվել են ձողեր, մահակներ, ամրաններ, բենզին, նետողական սառը զենք հանդիսացող մետաղյա կոնստրուկցիաներ, հրազեն, ռազմամթերք: Նախապտրաստվող գործողության մասին ոստիկաններից մեկը նախապես զգուշացրել էր վրաններում գտնվող անձանց: Չնայած դրան, ոստիկանների գործողությունների արդյունքում վրաններից այնուամենայնիվ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, ներառյալ՝ հրազեն, փամփուշտներ և նռնակներ, ինչպես նաև՝ որպես զենք օգտագործելու համար հարմարեցված առարկաներ: Ոստիկանկան գործողության ժամանակ Ազատության հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ։ Բոլոր դեպքերում, «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թ. որոշման մեջ պարոն Ռոբերտ Քոչարյանին չի վերագրվել այդ գործողությունը կատարելու վերաբերյալ հրահանգ տալը: Որոշման մեջ այս առումով առկա է այսպիսի ձևակերպում. «… որոշվել է 2008 թ. մարտի 1-ի գիշերը բռնությամբ ցրել Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնող ցուցարարներին»: Նույն օրը ցերեկը ցուցարարները սկսել են հավաքվել Երևանի Գ. Լուսավորիչ և Արգիշտի փողոցների հատման մասում՝ Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետրանի մոտ: Ժամը 11-ի սահմաններում ցույցի մասնակիցները փողոցի լայնությամբ տրոլեյբուսները կանգնեցնելով երթևկելի մասում` փակել են Գ. Լուսավորչի փողոցը, որից հետո հարձակվել են հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա։ Ցույցի կազմակերպիչները հրաժարվել են ընդունել միջոցառումն այլ վայրում իրականացնելու մասին իշխանություների առաջարկը, կոչ են արել ցուցարարներին զինվել մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռքի տակ եղած միջոցներով, բռնություն գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, արգելապատնեշներ ստեղծել տրանսպորտային միջոցներից և գույք վնասելով և շարքից դուրս բերելու միջոցով։ Ցոյցի կազմակերպիչները հավաքված բազմությանը բռնարարքների մղելու դիտավորությամբ` սադրիչ լուրեր են տարածել իբրև թե Ազատության հրապարակում ոստիկանները մանկահասակ երեխայի են սպանել, իսկ ոմն Լաուրա Մելքոնյանն, աղբի միջից երեխայի կոշիկ գտնելով, տարածվող լուրերի ազդեցության տակ հայտարարել է, թե դա սպանված երեխայի կոշիկն է։ Քիչ անց, կրքերն ավելի բորբոքելու նպատակով, Մյասնիկյանի արձանի հարևանությամբ մոմավառություն է կազմակերպվել` ի հիշատակ զոհված երեխայի։ Զանգվածային անկարգության մասնակիցները պարբերաբար ծեծի են ենթարկել ոստիկանության մի շարք աշխատակիցների, այդ թվում` ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Գրիշա Այվազյանին, որին ծեծի ենթարկելու ընթացքում Արա Հովհաննիսյանը հափշտակել է վերջինիս հաշվեցուցակային ատրճանակը։ Ցույցի մասնակիցները զինվել են մարմնական վնասվածքներ պատճառելու համար առավել հարմար, իրենց շուրջ գտնվող առարկաներով` քարերով, ձողերով, փայտերով, ինչպես նաև նախապես պատրաստված և անկարգությունների վայր բերված պայթուցիկ նյութերով, պայթուցիկ սարքերով, հրազենով և «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով լցված շշերով։ Այդ ամենի արդյունքում, 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակհատվածում, Երևանում` Մյասնիկյանի արձանին և քաղաքապետարանի շենքին հարակից տարածքում, Երևանի Գր. Լուսավորչի, Մաշտոցի, Լեոյի և Պարոնյանի փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զոհվել են տաս անձինք, զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցներին, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ոստիկանության 187 աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին` 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել են 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր գումարով 70.854.525 դրամի վնաս: Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատելով ստեղծված իրավիճակը՝ որպես սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ պարունակող, խորհրդակցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի և ՀՀ վարչապետի հետ, 01.03.2008 թվականին ստորագրել է հրամանագիր Արտակարգ դրություն հայտարարելու մասին: Անհապաղ գումարվել է Ազգային ժողովի նիստ, որում նախագահի հրամանագիրը հավանության է արժանացվել: Զինված անկարգությունների մասնակիցների հարձակումները և զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելու և իրավապահների կողմից դրանք կանխելու արդյունքում։ 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև 29-ը ներառյալ ՀՀ զինված ուժերը չեն օգտագործվել վերևում նկարագրված գործողությունների հետ կապված որևէ դրվագում: «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թ. որոշման մեջ նույնպես նկարագրված չէ նշված ժամանակահատվածում զինված ուժերն օգտագործելու որևէ փաստ: 01.03.2008 թ. Զինված ուժերը տեղակայվել են Երևանում գտնվող կարևորագույն պետական հիմնարկների մոտակայքում՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից դրանց վրա հնարավոր հարձակումը կանխելու համար: Նշված նպատակով զինված ուժերի կողմից մասնավորապես հսկողության տակ են վերցվել ՀՀ կառավարության շենքը, Գ. Լուսավորչի փողոցի կողմից դեպի ՀՀ ԱԺ և նախագահական նստավայր զանգվածային անկարգությունների մասնակիցների հնարավոր առաջխաղացումը կանխելու համար զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել Երևանի Լեոյի և Պարոնյանի փողոցի խաչմերուկի հատվածում։ Այնուհանդերձ, ո՛չ մարտի 1-ին և առավել ևս ո՛չ էլ փետրվարի 23-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում Զինված ուժերը չեն ունեցել զենք կիրառելու վերաբերյալ հրաման: Այդ մասին իր հարցազրույցում հայտնել է ՀՀ գլխավոր շտաբի ներկա պետ Արտակ Դավթյանը: Հարցազրույցը կարելի է դիտել համացանցում՝ հետևյալ հղումով. Պարոն Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի էությունը Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով: Վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ պարոն Քոչարյանի՝ սահմանադրական կարգի բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թ․ գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման՝ 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդող ընթացքում ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան երաշխավորված իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների սահմանազանցմամբ վերացնելով: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը. Մաս 2 Այդ կապակցությամբ պարոն Ռ.Քոչարյանին վերագրվում են հետևյալ գործողությունները Որ՝ այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած գնով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքկան գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերը, ինչպես նաև ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով երկրում վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները, անհիմն և ապօրինի խախտել ու սահմանափակել են քաղաքացիների հիմնական իրավունքները՝ յուրացնելով իշխանությունը: Որ՝ խախտելով Սահմանադրության 8.2-րդ և 55-րդ հոդվածի 13-րդ կետը, մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Որ՝ մտադրություն ունենալով ցանկացած գնով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին: Որ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թ․ փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանկներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ: Որ՝ ՀՀ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և ի կատարումն 2008 թ․ փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարությունների, համապատասխան իրավական ակտի բացակայության և փաստացի ստեղծված ռազմական դրությանը բնորոշ ռեժիմի պայմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, իրենց տեխնիկայով, ինքնաձիգերով զինված, տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և մայրաքաղաքի այն փողոցներում: Որ՝ մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացները ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման շարունակվող գործընթացն օրինականացնելու համար 2008 թ․ մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի՝ պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը: Որ՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանված դրույթն առ այն, որ մարդու և քաղաքացու առանձին հիմնարար իրավունքներն ու ազատությունները կարող են ժամանակավորապես սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտկանություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում, արտակարգ դրության իրավական ռեժիմը կարգավորող օրենք Հայաստանի Հանրապետությունում ընդունված չլինելու պայմաններում, Ռոբերտ Քոչարյանն իր՝ վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է Արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թ․ դեկտեմբերի 5-ին ընդունված՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, հրամանագրի 4-րդ կետով սահմանվել են արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. 1. Ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում 2. Գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում 3․ Իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում 4․ Զանգվածային լրատվամիջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում 5․ Առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկներ և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում 6․ Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության կասեցում 7․ Արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում: Նշված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները նախատեսված են եղել վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» և «ժբ» կետերով, այսինքն՝ Երևան քաղաքում ստեղծվել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ: Բացի այդ, քննիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրել է հետևյալը. « … ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, տարբեր եղանակներով և միջոցներով, այդ թվում՝ դատարանի անդամների վրա ճնշում գործադրելով՝ ներազդել դատարանի անդամների վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչելու օգտին»: Դատարանի որոշման պատճառաբանությունները Դատարանի որոշման պատճառաբանությունները, կապված կալանավորման պայմանների հետ Դատարանի պատճառաբանությունները, կապված հիմնավոր կասկածի հետ Դատարանի որոշման պատճառաբանական մասի 8-րդ և 9-րդ կետերը վերաբերում են հիմնավոր կասկածին: Որոշման 8-րդ կետում բերված են Սահմանադրության, օրենքների և Վճռաբեկ դատարանի որոշումների մեջբերումներ /տես՝ որոշման 24-29 էջերը/: Որից հետո դատարանը թվարկել է քննիչի կողմից ներկայացված նյութերը և հակիրճ նկարագրել դրանց բովանդակությունը /տես՝ որոշման 30-րդ էջը, 31-րդ էջի 1-ից 3-րդ պարբերությունները/: Դատարանի սեփական կարծիքը հիմնավոր կասկածի վերաբերյալ ընդամենը հետևյալն է. “Նշված փաստական տվյալները մատնանշում են Ռոբերտ Քոչարյանի առնչությունը նկարագրված ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև ողջամտորեն հիմնավորում են, որ դեպքը, որի կատարման մեջ Ռ. Քոչարյանը մեղադրվում է, համընկնում է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքին”: Դատարանի պատճառաբանությունները պարոն Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ Անդրադառնալով պարոն Ռ. Քոչարյանի անձեռնմխելության վերաբերյալ պաշտպանական կողմի փաստարկին, դատարանը այն քննարկել է Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության համատեքստում և եզրակացրել. «Հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2018թ. դեկտեմբերի 07-ի եզրահանգումները, դատարանը պաշտպանների կողմից մինչդատական վարույթի ներկա փուլում Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության հարցով Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը չի անդրադառնում»: Դատարանի պատճառաբանությունները, կապված քննչական խմբի ջանասիրության հետ Քննչական խմբի ջանասիրության վերաբերյալ դատարանի գնահատականը հետևյալն է. «Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելը պայմանավորված է նաև գործի առանձնակի բարդությամբ, քննչական գործողությունների ծավալով և նախաքննական մարմինն այս առումով ցուցաբերել է բավարար ջանասիրություն»: Դատարանի որոշման պատճառաբանությունները, կապված կալանավորման հիմքերի հետ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից մեջբերումներ անելուց հետո դատարանը անդրադառնալով պարոն Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերին՝ եկել է հետևյալ եզրահանգման. «Դատարանը գտնում է, որ շարունակում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները, քանի որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձրացնում են հավանակնությունը, որ նա, երկար տարիներ զբաղեցնելով բարձրաստիճան պետական պաշտոններ, Հայաստանի Հանրապետությունում ունենալով որոշակի կապեր, ազատության մեջ մնալով կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը և առարկաները թաքցնելու ճանապարհով: Կոնկրետ դեպքում Ռ. Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի հիմունքների և պետական անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մեջ, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով՝ մինչև 15 տարի ժամկետով: Բացի այդ, նա տևական ժամանակ զբաղեցրել է բարձրաստիճան պետական պաշտոններ, այդ թվում՝ 1994 թվականից՝ ԼՂՀ նախագահի, 1997 թվականից՝ ՀՀ վարչապետի, իսկ 1998-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի պաշտոնը, ինչը հիմք է տալիս ողջամիտ ենթադրություն անելու նրա ունեցած կապերի, ազդեցության և հեղինակության մասին, այդ թվում նաև՝ տվյալ գործով մեղադրանքին առնչվող անձանց շրջանում: Նշված հանգամանքը մեծացնում է հավանականությունը, որ մնալով ազատության մեջ մինչդատական վարույթի՝ ապացույցների հավաքման ակտիվ փուլում, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Մեղադրյալի հավանական վարքագծի վերաբերյալ հետևությունները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ քրեական գործի քննությունը դեռևս ակտիվ փուլում է, չեն պարզվել դեպքի բոլոր հանգամանքները, ներկա պահին գործով որպես մեղադրյալ ներգրավված են երեք նախկին պաշտոնատար անձինք, ովքեր թաքնվում են քննությունից և գտնվում են հետախուզման մեջ, չեն հարցաքննվել գործով անցնող բոլոր անձինք, քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ պաշտոնատար անձանց, և վերը նշվածը ողջամտորեն հիմք է տալիս եզրակացնելու, որ Ռ. Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պայմաններում առկա է գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու իրական վտանգ: Ռ․ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու դեպքում քննությունից թաքնվելու հավանականությունը պայմանավորված է ներկայիս զբաղեցրած պաշտոնով, քանի որ Ռ․ Քոչարյանի հիմնական գործունեության վայր է հանդիսանում ՌԴ Մոսկվա քաղաքը: ՍԷԿՏ համակարգում գրանցված տեղեկությունների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում Ռ․ Քոչարյանի կողմից ՀՀ տարածքից մեկնելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, ինչը վկայում է նրա արտերկիր մեկնելու հնարավորության, հետևապես՝ քննությունից թաքնվելու հավանականության մասին»: Դատարանի որոշման պատճառաբանությունները, կապված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու հետ Գրավի կիրառումը դատարանի կողմից մերժվել է ընդամենը հետևյալ պատճառաբանությամբ. «Դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ մեջբերված փաստական հանգամանքները և հետևությունները, գտնում է, որ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, ի զորու չէ գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալ Ռ. Քոչարյանի իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում, ուստի մինչդատական վարույթի ներկա փուլում Ռ. Քոչարյանին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչվի անթույլատրելի»: Վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները Կալանավորման պայմանների բացակայության մասին Որպեսզի հանցագործության մեջ մեղադրվող անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվի, նախ անհրաժեշտ է, որպեսզի առկա լինեն կալանավորման պայմանները, այդ թվում՝ . պետք է առկա լինի հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը, . մեղադրյալը պետք է չունենա անձեռնմխելիություն քրեական հետապնդումից կամ պետք է զրկված լինի անձեռնմխելիությունից . նախորդ ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմինը պետք է գործը քննած լինի պատշաճ ջանասիրությամբ: Ընդ որում, պայմաններից յուրաքանչյուրի բացակայութունը բացառում է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելը: Հիմնավոր կասկածի հետ կապված սույն բողոքում պնդում ենք, որ՝ 1. Մեղադրանքի մի շարք կարևոր դրույթների անորոշ և անհասկանալի լինելու պատճառով պաշտպանական կողմը զրկված է եղել հիմնավոր կասկածի առկայությունն արդյունավետ վիճարկելու հնարավորությունից, իսկ դատարանը չէր կարող օբյեկտիվ գնահատկան տալ այդպիսի մեղադրանքի հիմնավորվածության աստիճանին: 2․ Դատարանը կիրառել է «հիմնավոր կասկածի» ապացուցման այնպիսի շեմ, որը նախատեսված չէ օրենքով, Սահմանադրությամբ և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ հասկացությանը տված մեկնաբանություններին: 3. Առկա չէ հիմնավոր կասկած, որ Ռոբերտ Քոչարյանը կատարել է իրեն վերագրվող հանցագործությունը: 4. Պարոն Ռոբերտ Քոչարյանին վերագրվում է մի արարք, որը՝ 2008 թ․ դրությամբ հանցագործություն չի համարվել: Մեղադրանքի մի շարք կարևոր դրույթների անորոշ և անհասկանալի լինելու պատճառով պաշտպանական կողմը զրկված է եղել հիմնավոր կասկածի առկայությունն արդյունավետ վիճարկելու հնարավորությունից, իսկ դատարանը չէր կարող օբյեկտիվ գնահատական տալ այդպիսի մեղադրանքի հիմնավորվածության աստիճանին: Քննիչի 02.11.2018 թ․ որոշմամբ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել, որի կապակցությամբ պարոն Քոչարյանը և նրա պաշտպանը հայտարարել են, որ մեղադրանքի մեջ կան ձևակերպումներ, որոնք անհասկանալի են: Մեղադրանքն առաջադրելուց անմիջապես հետո պարոն Ռ. Քոչարյանին առաջարկվել է ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի շուրջ, որին պարոն Ռ․ Քոչարյանը պատասխանել է, որ մեղադրանքն իրեն հասկանալի չէ: Պաշտպանը, ինչպես տվյալ քննչական գործողության ժամանակ, այնպես էլ հետագայում՝ առանձին փաստաթղթով մանրամասնորեն ներկայացրել է մեղադրանքի այն ձևակերպումները, որոնք հասկանալի չեն և, դրանից ելնելով, խոչընդոտում են պաշտպանությունը նախապատրաստելուն: 08.01.2019 թ․ պաշտպանը գրավոր միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով գրավոր կամ բանավոր կերպով պարզաբանել “Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին” քննիչի 02.11.2018 որոշման մեջ տեղ գտած դրույթները: Քննիչի 11.01.2019 թ. որոշմամբ պաշտպանի միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է: Քննիչի 11.01.2019 թ. որոշումը բողոքարկվել է դատախազին, որից պատասխան չի ստացվել: “Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” Եվրոպական կոնվենցիայի /Եվրոպական կոնվենցիա/ 6-րդ հոդվածի 3-րդ կետը “ա” ենթակետի համաձայն՝ Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. 1. Իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին: Ավելին, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ձերբակալված, իրեն հասկանալի լեզվով, անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին»: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ է պետք հասկանալ «հանգամանորեն» տեղեկացված լինելու մասին ասելով: Եվրոպական դատարանը նշել է. «Քրեական գործերով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ լիարժեք և հստակ տեղեկատվության տրամադրումը /…/ հանդիսանում է արդար դատաքննության էական պայման» /տես, ի թիվս այլնի, Pellisier and Sassi v France /1999 թ./, Chichlian and Ekindjian v France /1989 թ.//: Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև »անհապաղ» հասկացությանը և պարզաբանել, որ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը մեղադրյալին պետք է տրամադրվի «օպերատիվ» կերպով: Պարզաբանելով այդ միտքը, Եվրոպական դատարանը նշել է, որ՝ նախքան /ոստիկանությունում/ մեղադրյալին հարցաքննելը վերջինիս մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի “ա” ենթակետով սահմանված նրա իրավունքը /տես, ի թիվս այլնի, Chichlian and Ekindjian v France /1989 թ.//: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կերպ պետք է պարզաբանվի ներկայացված մեղադրանքը, Եվրոպական դատարանը նշել է. «/Եվրոպական/ Դատարանի նախադեպային իրավունքում բացակայում է մեղադրանքի «բնույթի և պատճառների» վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր ներկայացնելու պահանջ, եթե ներկայացվել են բավարար չափով բանավոր պարզաբանումներ: Սակայն ակնհայտ է, որ մանրամասն տեղեկատվությունը գրավոր ձևով ներկայացնելը գերադասելի է և այն կարող է կանխել 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով գանգատների ներկայացնելը»: /տես, ի թիվս այլնի, Kamasinski v Austria /1989 թ.//: 02.11.2018 թվականին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ նկարագրած են մի շարք անձանց հանցավոր գործողություններ, առանց մատնանշելու, թե ովքեր են այդ անձինք: Այդպիսի ձևակերպումներ առկա են, մասնավորապես, «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման 6-րդ էջի 2-րդ պարբերության մեջ, որտեղ ասված է, որ «ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թ. փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր …», նույն որոշման 7-րդ էջի վերջին և 8-րդ էջի 1-ին պարբերությունների մեջ, որտեղ նշված է, որ «քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր … իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն վայելող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով …»: Հասկանալի չէ, թե վերը նշված անհայտ անձանց գործողությունները քննիչի որոշման մեջ ո՞նց են կապվում Ռոբերտ Քոչարյանի հետ, ի՞նչ կերպ է, ըստ մեղադրանքի, այդ գործողությունների համար պատասխանատվություն դրվում Ռոբերտ Քոչարյանի վրա. արդյոք նկատի է ունեցվել, որ այդ անձինք իրենց գործողություններն իրականացրել են պարոն Քոչարյանի ցուցումո՞վ, թե՞ նկատի է ունեցվել, որ պարոն Քոչարյանը իմացել է այդ գործողությունների մասին ու չի կանխել դրանք կամ այլ կերպ անգործություն է դրսևորել: Քննիչի որոշումից նաև պարզ չէ, թե ի՞նչ կերպ է քննիչը Ռոբերտ Քոչարյանի հետ կապել և ի՞նչ իմաստով է նրան մեղսագրել որոշման 9-րդ էջի 1-ին և 2-րդ պարբերության մեջ մատնանշված անձանց գործողությունները: Կրկին պարզ չէ,
դիտվել է 98 անգամ
Լրահոս
Լեհաստանում տեղի ունեցածը փոխում է խաղի կանոնները․ Կալաս Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել Մխիթարյանի հետ, անպայման փորձելու եմ նրան հետ բերել․ Եղիշե Մելիքյան Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Ավետիսյան Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու «Դիլիջան» ազգային պարկում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել․ ահազանգ Փաշինյանը ԱԺ-ում «դարակազմիկ» փաստթղթերն էր ներկայացնում․ ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ենք Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը Նեպալյան հեղափոխություն. որո՞նք են դրա պատճառները Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Տավուշում քննարկել են բնակիչներին հուզող խնդիրները Բեռնատարը բախվել է արգելապատնեշներին, հայտնվել ձորակում․ վիրավոր կա Երևանի երկնքում կուտակված ծխի ամպ Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանին վատաբանողները պետք է ներողություն խնդրեն ՝ Նիկոլ Փաշինյանից և նրա ոհմակից սկսած․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am