«Շալվարս էնքան արյունոտ ա, որ կանգնում ա». խոշտանգումների զոհ Վաղարշակ Ավետիսյանի գործը վարել է նախկին օմբուդսմենի եղբայրը. Forrights.am

Forrights.am-ը գրում է. «Կալանավայրերից արդեն մի քանի օր է, տագնապի ազդակներ են գալիս ազատ աշխարհ: Բանտերի բնակիչներն ահազանգում են, որ իրենց ընկերը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը անժամկետ հացադուլի մեջ է: Այսօր հացադուլի հինգերորդ օրն է: Բանտի ընկերները փոխանցում են, որ այս օրերին Վաղարշակ Ավետիսյանին ոչ ոք չի այցելել: «Խնդրում ենք արձագանքեք, որպիսզի հերթական մահը չգրանցվի Անկախ Ազատ Հայաստանում», — սա նեղ աշխարհից եկած ուղերձն է:
Ո՞ւր է նայել փաստաբանը Հեղափոխությունից հետո Վաղարշակը արդեն երկրորդ անգամ է հացադուլ անում և պահանջում վերականգնել իր արդար դատաքննության իրավունքը: Նա դատապարտվել է մեր անձի ցուցմունքով: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում ապօրինաբար, առանց փաստաբանին տեղյակ պահելու. նրան տեղափոխել են Գորիսի բերդ: Մոտ 4 ամիս պահել են ոստիկանական բաժանքում, խոշտանգել են: Անգամ նրա ձերբակալության արձանագրությունն է կեղծիքով գրվել՝ գրանցված է, որ Վաղարշակը բերման է ենթարկվել, այնինչ նա ինքնակամ է ներկայացել իրավապահներին՝ փաստաբան Վահագն Դանիելյանի հորդորով: Գործի նյութերին անգամ հպանցիկ ծանոթանալիս, տպավորություն է ստեղծվում, որ 22 տարեկան երիտասարդը պաշտպան չի ունեցել: Անգամ խոշտանգումների փաստով պաշտպանի կողմից ոչ մի բողոք չկա: «Սպանության օրը որդիս ամբողջ օրը ավտո է լվացել» Վաղարշակ Ավետիսյանը Չարենցավանից է՝ փոքր քաղաքից, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են: Պատմում են, որ 2009 թվականին, երբ 22 տարեկան Վաղարշակին դատապարտեցին ցմահ ազատազրկման տաքսու վարորդին դաժանաբար սպանելու համար, համաքաղաքացիները չհավատացին: Ըստ մեղադրանքի, Վաղարշակը տաքսու վարորդին՝ Միխայիլ Հովհաննիսյանին, սպանել էր ծանր քարերով գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով: «Նա մի ճանճ չէր սպանի, խելոք տղա էր», — զարմանում էին չարենցավանցիները: Բայց և այնպես, Վաղարշակը դատապարտվեց քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ սպանություն, ավազակություն, գողություն, խարդախություն: Երևանցի տաքսիստ Միխայիլ Հովհաննիսյանի դիակը գանգուղեղային բաց վերքերով 2008 թվականի ապրիլի 5-ին գտել էին դաշտում, Սյունիքի մարզի «Հարժիսի» կոչվող խաչմերուկից ոչ հեռու: Վաղարշակի մայրը՝ Մարինե Բադալյանը, վստահեցնում է, որ այդ օրը իր որդին ամբողջ օրն աշխատել է: Նոր Նորքի ավտոլվացման կետում մեքենաներ է լվացել: Մարինեն նույնիսկ մի վարորդի հետ՝ Անդրանիկ անունով, գնացել է ավտոլվացման կետ, բացել է տվել մատյանները, համապատասխան գրառում է տեսել որդու աշխատանքի ներկայանալու և ողջ օրը ավտոլվացման կետում գտնվելու մասին: Դատարանում, սակայն այս ալիբիին չեն անդրադարձել: Անդրանիկին, ըստ Մարինեի, վախացրել են: Դատարանը նրան դատակոչել է, սակայն ոստիկանությունից թուղթ է եկել, որ նա երկրում չի: Մարինե Բադալյանը վստահեցնում է, որ հանդիպել է Անդրանիկին Երևանում, և այդ մասին ասել է դատավորին: «Հիմա քեզ պետք է հավատա՞մ, թե պետական մարմնին», — պատասխանել է դատավորը: Մարինեն դատարանում ընդհանրապես չի հարցաքննվել: Դատախազի օմբուդսմեն եղբայրը անարձագանք է թողել բողոքները Քննիչները, դատախազը հանցագործության պատկեր են ստեղծել, որը դատավճռով ամրագրվել է գրեթե առանց փոփոխությունների: Ըստ նախաքննության նյութերի, Ավետիսյանն ու ընկերը՝ Գոռ Սաֆարյանը, Ղարաբաղ գնալու համար նստել են Հովհաննիսյանի «Գազ-31» տաքսին, սակայն բուն նպատակը թալանն է եղել: Ճանապարհին Վաղարշակ Ավետիսյանը, իբր՝ պահանջել է վարորդից իրեն հանձնել ղեկը, բայց վերջինս չի համաձայնվել: Կոնֆլիկտը պարզաբանելու համար նրանք իջել են մեքենայից, քաշքշուկ է ծագել, կռիվ, որի արդյունքում Ավետիսյանը ծանր քարերորվ հարվածելով վարորդի գլխին, սպանելով նրան: Նրա ընկերը՝ Գոռ Սաֆարյանը ցուցմունք է գրել, որ ինքը այդ ընթացքում նստած է եղել մեքենայի մեջ ու տեսել է ամեն ինչ, ապա թողել, վերադարձել է Երևան։ Նա է Վաղարշակի դեմ ցուցմունքներ գրել: Ըստ նյութերի, վախենալով, որ կբացահայտվի, Ավետիսյանը այրել է մեքենան: Վաղարշակ Ավետիսյանը չի ընդունում մեղադրանքը, վստահեցնում է, որ Գորիսի ոստիկանության բաժանմունքում իրեն խոշտանգել են, սպառնացել են բռնաբարել, կտտանքների ենթարկել, ստիպելով իր վրա վերցնել սպանությունը: Բայց ինքը այդպես էլ չի ընդւնել այն: «Ոստիկան Գևորգ Խաչատրյանի ու Գորիսի օպերներից Ռադիկ Բակունցի հեռախոսներում էնքան հանցագործությունների մասին տեսանյութեր կան, որ ցմահ չէ, իրենց գնդակահարություն ա հասնում: Ինձ բերել տեսանյութ ա ցույց տալիս, թե ոնց ա մարդը պառավոյին ձեռնաշղթայով կապած, ու իրենք ինչ են անում: Հասկացաք, չեմ ուզում բառերով ասեմ… էդ բանից հետո զուգարան են էթում: Ինձ ասում ա՝ էսա քեզ սենց եմ անում ու վիդեոն ուղարկելու եմ բանտ: Դե դրանից հետո տենամ ոնց ես գնալու նստես ու ապրես: Ասի բեր կգրեմ…, ես ո՞նց կթողնեի ինձ բռնաբարեին»,- պատմել է Վաղարշակը: Այս գործով դատախազը եղել է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի եղբայրը՝ Տիգրան Հարությունյանը: Նրան զայրացրել է փաստը՝ որ Վաղարշակի մայրը՝ Մարինե Բադալյանը, օմբուդսմենին նամակ է ուղարկել քննության ընթացքում ոստիկանների կատարած խոշտանգումների վերաբեյալ: «Իմ դեմ եղբորս ես ուզում բողոքե՞լ», — ասել է նա Մարինե Բադալյանին: Իսկ Դատախազի օմբուդսմեն եղբայրը անարձագանք է թողել մոր բողոքները:   Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am