Դռնփակ քննարկումներ՝ Փաշինյանի մասնակցությամբ․ ՊԵԿ նախագահը փոխվելո՞ւ է

Երեկ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, չորս ժամանոց դռնփակ քննարկում է ունեցել, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշ նախարարներ ու մարզպետներ։ Տպավորությունն այնպիսին է, որ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի հավաք՝ ընդլայնված կազմով, խորհրդարանի շենքում։ Սակայն նույնիսկ հեղափոխությունը Հայաստանում նոր քաղաքական մշակույթ, ըստ ամենայնի, չի ձևավորել ու արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ գործադիրի բացառիկ իրավասությունը։ Համենայն դեպս, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի երեկվա հարցազրույցից ակնհայտ է դառնում, որ արտաքին քաղաքական հարցերին հատուկ անդրադարձ չի կատարվել անգամ յուրայինների միջավայրում։ Մինչև խորհրդարանական երեկվա հանդիպման բովանդակային կոնկրետ դետալին անդրադառնալը՝ խոսենք մի ռիսկի մասին, որն այս պահին գուցե նկատելի չէ, սակայն առաջիկայում կարող է էապես խաթարել խորհրդարանական ժողովրդավարության հիմքերը։ Անշուշտ, աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ գործադիր իշխանության ղեկավարը պարբերաբար հանդիպումներ է ունենում իր խորհրդարանական հենարանի հետ՝ փորձելով ներդաշնակեցնել քաղաքական թիմի օրակարգը։ Սակայն հեղափոխական էյֆորիայի հետևանքով Հայաստանի ներկայիս խորհրդարանում վարչապետին սատարող ուժն ունի սահմանադրական մեծամասնություն, մյուս կողմից՝ անգամ անզեն աչքով տեսանելի է, որ խորհրդարանի այսօրվա քաղաքական դասավորությունը հասարակական տրամադրություններից օտարանում է ոչ թե ամեն շաբաթ, այլ նույնիսկ՝ ամեն օր։ Գործադիր իշխանության ոչ էֆեկտիվ կառավարումը միայն նպաստում է դրան, էլ չենք ասում նորընտիր խորհրդարանի պատգամավորների ոչ ադեկվատ հայտարարությունների մասին, որոնցից վերջինն, օրինակ՝ վերաբերում էր օրհներգի փոփոխության նպատակահարմարությանը։ Նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը ավելի լայն քաղաքական կոնսենսուսի կամ համաձայնությունների անհրաժեշտություն ունի, հակառակ պարագայում՝ կա վտանգ, որ պետական ու կուսակցական օրակարգերի մեկտեղումը կարող է խորացնել կառավարման ճգնաժամն, ինչն ավելի ակնառու կդառնա, երբ հանրային տրամադրությունենրի բնական սեգմենտացիայից հետո կառավարության վարկանիշն օբյեկտիվ անկում արձանագրի։ Այդ գործընթացն արդեն նկատելի է։ Վերադառնալով երեկվա հանդիպմանը՝ նկատենք, որ, դատելով Մակունցի խոսքից, դրա ընթացքում հիմնականում խոսվել է, այսպես կոչված, պրեմիաների թեմայով։ Մակունցը կրկնել է Փաշինյանի հայտնած տեղեկությունը, որ միլիոններով պարգևավճար ստացած Պետեկամուտների կոմիտեում այս տարի չափը կվերանայվի։ «Ինչպես վարչապետը արդեն հայտարարել է, այս հանդիպման ժամանակ նույնպես նշեց այդ հանգամանքը, որ Պետեկամուտների կոմիտեի պարգևավճարների ընդհանուր բյուջեն ուղիղ կեսով՝ 50 տոկոսով կրճատվել է 2019 թվականի համար։ Սա արդեն կարևոր քայլ է կարծում եմ, այսինքն՝ այս խմորումները, քննարկումները, խնդրի բարձրաձայնումը արդեն իսկ արձագանք ստացել է և լուծումներ ստանում է», – ընդգծել է Մակունցը։ Այնպիսի տպավորություն է, որ պարգևավճարների հետ կապված հանրային մեծ աղմուկը ստիպել է, որ կառավարությունն ու նրա խորհրդարանական հենարանը հանգեն երկու պրիմիտիվ հետևության։ Առաջինը վերաբերում էր Արարատի մարզպետի սահմանած պարգևավճարի չափին, որը գերազանցում էր մեկ դրույքաչափը։ Այս պատմությունը «ջրելու» համար Գարիկ Սարգսյանը վերածվեց «քոմեդի աստղի»՝ կոկորդիլոսի ձվի մասին իր հայտնի «հայտնագործությամբ»։ Բոլորս ծիծաղեցինք ու Գարիկ Սարգսյանի թեման փակվեց(յուրաքանչյուր իշխանություն, ըստ ամենայնի՝ ունենում է իր Գալուստ Սահակյանը, հիմա կարծես հասունանում է ՊԵԿ նախագահի փոփոխության թեման ու պրեմիաների հարցը այս հարթության վրա կարող է աշխուժանալ՝ միայն այդքանով էլ քննարկվելով ու չդառնալով կոնկրետ քաղաքական պատասխանատվության հարց ու իսնտիտուցիոնալ լուծումներ գտնելու անհրաժեշտություն։ 1in.am

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am