Ինչ տարածք, ինչ բան. Փաշինյանի ու Ալիևի «վերելակը» խափանվեց

Պաշտոնական Բաքուն հատուկ հայտարարությամբ երեկ արձագանքել է Հայաստանի վարչապետին, որը նախօրեին բացառել էր, որ իր կառավարությունը կարող է քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ «Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով. «այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերում, ինչպես նաև հակամարտության կարգավորման շուրջ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված գրեթե բոլոր փաստաթղթերում: Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում»: Հիշեցնենք, որ նախօրեին խոսելով ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումներից, վարչապետ Փաշինյանը լրագրողներին ասել էր. «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի իշխանություն չի վարել։ Որևէ զուգահեռ տանելը և նախկինում վարած քաղաքականության հետ ընդհանրություն գտնելու փորձերը կատարյալ մոլորություն են»։ Ահա, եկավ պահը, որ պաշտոնական Երևանի կողմից Արցախի վերաբերյալ հայտարարությունները, կարելի է ասել՝ հունից հանեցին Ադրբեջանի իշխանություններին: Մինչ այժմ պաշտոնական Երևանը բավական զգուշավորություն էր ցուցաբերում, ավելին՝ նույնիսկ կառուցողական էր որակում Ալիևի հետ մի քանի հանդիպումները, հատկապես Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունները: Հայաստանում քննադատության մեծ դոզայի պայմաններում, ահա, Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը ստիպված եղան որոշ հայտարարություններով փարատել Հայաստանի կողմից հնարավոր զիջումները՝ Ադրբեջանի գոհունակ տրամադրությունների ֆոնին: Երևանն, այսպիսով, փոխում է տոնայնությունը, իսկ Բաքուն՝ հարկադրված արձագանքում, զգալով վտանգը: Հայկական կողմի բանաձևը շատ պարզ է՝ հայկական կողմը հարկ եղած պահից կարող է հայտարարել, որ Արցախը չի ընդունում կարգավորման այս կամ այն տարբերակը: Ավելին՝ փաշինյանը, կարելի է ասել, արդեն իսկ հարված է հասցնում, հասկացնելով՝ «մեզանից անհարկի տարածքների վերադարձ չսպասեք...»: Թամար Բագրատունի

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am