Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ճանապարհի մերկասառույցի պատճատով հերթական խոշոր ու շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Սարալանջից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում բախվել էին 17-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մի մասը, չսպասելով ԱՊՊԱ ներկայացուցիչներին, իրենց ավտոմեքենաները տարել էին դեպքի վայրից: Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը ու վարորդները արդարացիորեն վթարի մեջ մեղադրում էին Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի պատասխանատուներին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետի գլխավորությամբ, վերջերս կուրծք ծեծելով՝ ասում էին, թե Երևան է ներկրվել ժամանակակից տեխնիկա և առաջին իսկ ձյան դեպքում բնակիչներն ականատես կլինեն, թե ինպես է տեխնիկան ճանապարհներից հեռացնում ձյունը: Ձյուն եկավ՝ վթարված ավտոմեքենաներ տեսանք, սառած ճանապարհներ տեսանք, բայց էդ անտեր տեխնիկան չկա ու չկա, երևի պատասխատուները իրենց դերի մեջ են մտել: Չփորձեն հանկարծ վարորդներին մեղադրել, թե անվադողերը ձմեռային չեն եղել, բոլորն էլ ձմեռային են եղել ու հիմա ո՞վ է փոխհատուցելու մեր կրած վնասը: Եթե աղ ու ավազ լցնեին ու մշակեին ճանապարհը, ապա այս շղթայական վթարը տեղի չէր ունենա, մինչդեռ ստացվում է՝ «Էշ մի սատկի, գարուն կգա»: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնութունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրավիճակի մասին տեղեկացվում էր քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանի չինովնիկները 2 ժամից ավելի էր չէին բարեհաճում դեպքի վայր, որպեսզի կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ: Միայն օպերատիվ գործեցին ճանապարհային ոստիկանները, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am