Հայտնաբերել են Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողին. կասկածյալը կին է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով ու կատարելով հսկայածավալ աշխատանքներ, հայտնաբերել են օրեր առաջ Բաղրամյան 26-ից գողություն կատարած անձին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը կին է, ով աշխատում է Բաղրամյան 26-ում և նախաքննության շահերից ելնելով, SHAMSHYAN.com-ը այս պահին նրա ինքնությունը չի հայտնում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արաբկիրի ոստիկանները կատարել են բազմակողմանի աշխատանքներ և ոստիկանության Արաբկիրի բաժին են հրավիրել երկու տասնյակից ավելի քաղաքացիների: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 30-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հատ հուշադրամներ: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները, հերթական անգամ մեկնելով Բաղրամյան 26 հասցե, 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուղափեղկի վրա հատնաբերել են գողացված հուշադրամները, ովքեր պարզում են, թե ով և ինչ եղանակով է գողացվածը հետ վերադարձրել Բաղրամյան 26: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am