Հրապարակվել են հայկական ֆուտբոլի սկանդալներից մեկի՝ մինչ օրս անհասանելի գաղտնալսումների սղագրությունները

Օրերս հայտնի են դարձել հայկական ֆուտբոլի պատմության ամենամեծ սկանդալների մեկի՝ «Ուլիս»-ի պայմանավորված հանդիպումների վերաբերյալ սկանդալի նոր մանրամասները։ 2018-ի դեկտեմբերին ավարտվել էր գործի քննությունը և «Հետք»-ին էր տրամադրվել ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված գործի 6 հատորները: «Հետք»-ըհրապարակել է գործի հետ կապ ունեցող ձայնագրությունների սղագրությունները։ Հիշեցնենք, որ պայմանավորված խաղերի հարցով «Ուլիս»-ի նկատմամբ գործ հարուցելու համար ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմում է գրել ԱԱԾ-ին, ինչից հետո ԱԱԾ-ն դատարանից թույլտվություն է ստացել գաղտնալսել «Ուլիս» ակումբի գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանին (ՌԴ քաղաքացի), ֆուտբոլիստներ Պապին Թևոսյանին, Գոռ Մարտիրոսյանին, Հայկ Հունանյանին, ինչպես նաև խաղադրույքներ ընդունող Էդգար Պետրոսյանին և քաղաքացի Գարիկ Բոշյանին: 2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ն հաղորդել է, «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև: Դեկտեմբերի 24-ին «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորվել են՝ ավելի ուշ արձակվել են չհեռանալու մասին ստորագրությամբ։ Հունվարի 13-ին կալանավորվել են նաև մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել։ Դրանից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս անդրադարձել է այս միջադեպին՝ նշելով, որ ԱԱԾ-ն զբաղվում է հետաքննությամբ և նա չի կարող մանրամասներ հայտնել։ Միջադեպից առաջ և հետո «Ուլիս»-ը նախ լքեցին լեգեոներները, ապա նաև հիմնական թիմի ֆուտբոլիստների մեծ մասը։ Պատճառը ֆինանսական էր․ ակումբի բոլոր աշխատակիցները ամիսներ շարունակ աշխատավարձ չէին ստանում։ 2016-ի փետրվարի 3-ին ակումբը հայտարարել է լուծարման մասին՝ պատճառ բերելով «ապօրինի ձերբակալությունները»։ Այսօր արդեն հասանելի են ձայնագրությունների սղագրությունները, որոնք ներկայացնում ենք ստորև՝ «Արարատ»-«Ուլիս» (3-1) հանդիպման վրա խաղադրույք կատարողներից մեկը եղել է «Ուլիս»-ի կիսապաշտպան Արման Թությանը, ով արդյունքում շահել է 814 դոլար։ Ահա նրա և Հայկ Հունանյանի զրույցի գաղտնալսման մի հատվածի սղագրությունը․ Թության- Ասում եմ, ընգեր, տայմը 1,5 բոլշեն (նկատի ունի, որ առաջին կեսում նվազագույնը 2 գոլ կխփվի): Հունանյան- Տայմը 1,5 բոլշե՞ն: Արմ ջան, էտի շատ վատ բան ա, կյանք: Էտի նշանակում ա՝ մենք 2 գոլ պիտի թողենք էլի: Թության- Հա, ի՞նչ գիտես չենք խփի, է: Հունանյան- Արա, դե, ընգեր, հորս արեւ, բա որ խոսքի չկարենանք խփենք, պտի՞ թողնենք, ջիգյար: Թության- Հա, «Արարատը» քո ասելով էդքան լոխ ա, չի կարենա խփի՞: Հունանյան- Դե, մի երկու հատ կարող ա չկարենա, խի՞ պտի կարենա որ: Ու նույն բանն ե՞ն, Արման, ասում (նկատի ունի մյուս խաղընկերներին- հեղ.): Թության- Ապեր, սաղս խոսքի էտի համաձայն էինք, ես քեզի զանգում եմ, ոնց որ… չեմուչումդ կապել ես, հա՞: Հունանյան- Չեմուչումդ կապելս ո՞րն ա… Կարող ա՞ ջոկել ես լակոտ ենք: «Արարատ-2»-«Ուլիս-2» (2-1) հանդիպման վերաբերյալ Արման Թությանի և Հայկ Հունանյանի զրույցի գաղտնալսման մի հատվածի սղագրությունը․ Թության- Հորս արեւ, գիտե՞ս ինչ ա տալի 1,9 կաեֆիցենտը: Հունանյան- Ի՞նչ: Թության- Որ երկու գոլով չենք կրվի: Հունանյան- Լուրջ ե՞ս ասում: Թության- Հորս արև: Հունանյան- Յա, բա դրանից էլ հիասքանչ բան: Թության- Ասե՞նք Վարդանին… դնի: Հունանյան- Ըհը, ըհը: Թության- Տղերքն էլ սաղ համաձայն են, ես, դու, Կարենչիկը, Արտուրիկն ենք հըլը որ: «Արարատ»-«Ուլիս» հանդիպման վերաբերյալ «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանի և խաղադրույքներ ընդունող Էդգար Պետրոսյանի զրույցի գաղտնալսման մի հատվածի սղագրությունը․ Խաղը մեկնարկից՝14:00-ից րոպեներ առաջ՝ 13:44-ին, Արա Ազարյանը զանգել է Էդգար Պետրոսյանին․ Ազարյան- Հեսա մտնում են ռազդեվալկա, ես Արմանչիկին (նկատի ունի Ա. Թությանին- հեղ.) ասել եմ՝ տղերքի հետ մի հատ խոսա, էլի, հենց խոսա, Արմանչիկը սաաբշենի ղրգի, մի բան խփի… ինձ ղրգի սաաբշենի, լա՞վ: Պետրոսյան- Լավ, Արա ձյա… հենց ղրգի: Քո համար ի՞նչ եմ խփում (խփել ասելով՝ նկատի ունի խաղադրույք անելը- հեղ.): Ազարյան- Դե կասի Արմանչիկը: Ես սկամեյկա եմ նստելու, չենք զանգվելու, էլի, իրար: 13:59-ին Ազարյանը նորից է զանգել. Ազարյան- Էս տղերքը չզանգի՞ն քեզ: Պետրոսյան- Չէ: Ազարյան- Արա, կպել են ինձի, ասում են՝ ինչ կլինի, զանգի ասա թող դնի, էլի, 3,5 մեկը (նկատի ունի խաղադրույքը, որ հանդիպմանը 3,5 գոլից ավելի կխփվի, այսինքն՝ կլինի նվազագույնը 4 գոլ- հեղ.)… Պետրոսյան- Ինչքա՞ն: Ազարյան- 3,5, ինչքա՞ն կարաս: Պետրոսյան- Հեսա հասնեմ մի հատ տալդա տեղ նստեմ ստեղ ու… Ազարյան- Ինձի սաաբշենի կգրես, հա՞: 14:06-ին Արա Ազարյանը կրկին զանգել է. Ազարյան- Ինչ-որ բան կարում ե՞ս… Պետրոսյան- Դրել եմ, որ խփեն, հիմա սպասում եմ իրանց պատասխանին: Ազարյան- Ես ուղղակի սկամեյկա չեմ գնացել նստել, սպասում եմ զանգիդ, նոր էթամ նստեմ սկամեյկա, էլի: Ինչքանի՞ց կզանգես: Պետրոսյան- Դրել եմ, ես հիմա դրել եմ, որ խփեն, իրանց ասել եմ խփել: Ազարյան- Հա էլի, որ ես տղերքին պտի նշմար անեմ, էլի: Պետրոսյան- Լավ: Ազարյան- Լավ, ապեր: Պետրոսյան- 1000 է՞ին ուզում բոլշե: Ազարյան- Հը՞: Հա:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am