Կոտայքի մարզպետը դատի է տվել ամիսներ շարունակ իր աշխատանքը «սևացնողին»

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել, որով տեղեկացնում է, որ իրեն զրպարտելու համար դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացու, սակայն թե կոնկրետ ում, չի նշել։ Նա մասնավորապես գրել է․ «ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Ելնելով վերոգրյալից՝ երեկ հրապարակային զրպարտության ու վիրավորանքի ակնհայտ տարրեր պարունակող 68 դրվագներից բաղկացած հիմնավոր փաստերով դիմել եմ դատարան՝ օրենքի շրջանակներում, դատական կարգով վերականգնելու իմ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը, ըստ այդմ խնդրելով նաեւ Դատարանին՝ պարտավորեցնելու պատասխանողին․ - «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում տեղադրված՝ ինձ վերաբերող վիրավորանք պարունակող գրագրության արդյունքում ներողություն խնդրել ինձանից՝ սահմանելով այն հայտնելու ձեւը: - պատասխանողից հօգուտ ինձ բռնագանձել ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն սահմանաչափի դրամական միջոցներ, որպես վիրավորանք եւ զրպարտություն պարունակող գրագրությամբ ինձ պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում (այն կուղղվի մեր մարզային ենթակայության դպրոցներից մեկում որեւէ հիմնախդրի լուծմանը)։ - վերջնական դատական ակտով լուծել նաեւ դատական ծախսերի հարցը: Հ․Գ․ Հայցս պարունակում է 68 դրվագ… սա նշանակում է, որ հեղափոխությունից հետո կան մարդիկ, ում միակ կամ հիմնական զբաղմունքը եղել է ամիսներ շարունակ ինձ եւ իմ արած աշխատանքը փնովելը, «սեւացնելը», անհիմն վիրավորանքների, սին մեղադրանքների, եւ իհարկե, մանիպուլյացիայի ճանապարհով իմ մասին ապատեղեկատվության ու զրպարտանքի, շատ հաճախ նաեւ՝ վիրավորանք պարունակող գրագրության տարածումը: Ես պատրաստ եմ լսել ցանկացած օբյեկտիվ քննադատություն իմ կամ թիմիս գործունեության նկատմամբ, ինչպես նաեւ ականջալուր եմ առողջ քննադատությունից բխող՝ ցանկացած կառուցողական առաջարկի, բայց միեւնույն ժամանակ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների եւ/կամ սեփական կամ այլ ծախու լրատվական ռեսուրսների կիրառմամբ իմ դեմ ուղղված արշավներին ես շարունակելու եմ խստագույնս հակադրել ՀՀ օրենսդրությունն ու իրավական այն ակտերը, որոնցով պաշտպանված է ՀՀ ցանկացած ՔԱՂԱՔԱՑԻ: Կոտայքում բարեփոխումներն անկասելի՛ են, իսկ այդ բարեփոխումների ֆոնին ամենակարճ ժամկետներում հասնելու ենք կյանքի որակի էական աճին ու ՀՀ Քաղաքացու համար Կոտայքում արժանապատիվ կյանք կառուցելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալների կայացմանը»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am