Ինչպես պաշտպանվել խոզի գրիպից. օգտակար խորհուրդներ

Խոզի գրիպի (H1N1 համաճարակի) տարածումը ողջ աշխարհում խուճապ է առաջացրել։ ԶԼՄ-ները տագնապ են հնչեցնում, պաշտոնյաները ավելի են սրում իրավիճակը, այնինչ խոզի գրիպից մահացության դեպքերը ավելի քիչ են, քան սովորական գրիպից։ Նշենք, որ խոզի գրիպով վարակվողների մեծամասնությունը այն կարող է տանել առանց բարդությունների, և վախի ու խուճապի համար որևէ հիմք չկա։ Դրան պետք է վերաբերվել ինչպես սովորական գրիպին։ Ներկայացնում ենք իսրայելացի բժիշկ Թոբի Բաեվսկիի խորհուրդները: 1. Խոզի գրիպի նախանշաններ. Դրանք նման են սովորական գրիպի նախանշաններին. բարձր ջերմություն, կոկորդի ցավ, ցավ մկաններում, գլխացավ և թուլություն։ Ոմանց մոտ կարող են նկատվել սրտխառնոց և ստամոքսի խանգարում. Նախանշանները երևում են 3-5 օրվա ընթացքում և տևում են 8 օր։ Այս նախանշանների առկայությունը առանց բարձր ջերմության կարող է վկայել, որ ձեր մոտ սովորական մրսածություն է։ 2. Ովքե՞ր են գտնվում ռիսկային գոտում - Սրտի քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք - Օնկոլոգիական հիվանդները - Ճարպակալում ունեցող անձինք - Հղի կանայք, երեխաները - 65 տարեկանն անց անձինք - Իմունիտետի խանգարում ունեցող անձինք. - Առողջապահության ոլորտի աշխատակիցները 3. Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ շտապ բուժօգնություն. Ռիսկային գոտում չգտնվող անձինք, ինչպես նաև նրանք, որոնց մոտ նախանշանները շատ ծանր կերպով չեն արտահայտված, կարող են նաև չդիմել բուժօգնության։ Ռիսկային գոտում գտնվող անձինք և ծանր նախանշաններ ունեցողները պետք է դիմեն բուժօգնության։ 4. Ինչպես խուսափել խոզի գրիպով վարակվելուց, եթե տան անդամներից մեկը արդեն վարակված է. - Խոզի գրիպով հիվանդը չպետք է շփվի երեխաների հետ - Ցանկալի է, որ մի հոգի խնամի հիվանդին - Պետք է խուսափել մոտ շփումներից. ծայրահեղ դեպքում հիվանդը պետք է կրի շղարշե դիմակ դեմքին - Հիվանդը պետք է օգտվի մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներով և առանձին սրբիչով։ - Տան սենյակները միշտ պետք է օդափոխվեն - Հիվանդը պետք է փակի բերանը հազի կամ փռշտոցի դեպքում, իսկ հետո խնամքով լվանա ձեռքերը օճառով 5. Ինչպե՞ս պետք է իրեն պահի հիվանդը՝ մյուսներին չվարակելու համար - Պահպանի կարանտինի ռեժիմը՝ գտնվելով առանձին տարածքում։ Ցանկալի է, որ օգտվի առանձին զուգարանից - Հիվանդը չպետք է տանից դուրս գա և շփվի այլոց հետ - Տանից դուրս գալու դեպքում անհրաժեշտ է կրել շղարշե դիմակ, փակել բերանը հազալու և փռշտալու դեպքում. - Հիշեք, որ խոզի գրիպով կարելի է վարակվել հիվանդի մոտ նախանշանները երևալուց դեռ 24 ժամ առաջ։ 6. Բժիշկները նշում են, որ շղարշե դիմակ կրելը օգտակար է հետևյալ դեպքերում. - Խոզի գրիպով հիվանդին այցելելիս - Հիվանդանոցներում և մարդկանցով լեցուն, բայց չօդափոխվող տարածքներում - Շղարշ կրելու դեպքում գործում են նաև այլ հոգեբանական առանձնահատկություններ. դիմակով մարդ տեսնելիս մարդիկ շտապում են լվալ ձեռքերը օճառով և լինել ավելի զգույշ և ուշադիր 7. Ինչպե՞ս լվանալ հիվանդի հագուստը. - Պետք է ախտահարել հիվանդի իրերն ու այն առարկաները, որոնց նա դիպչում է - Կարիք չկա հիվանդի հագուստը կամ սպիտակեղենը լվալ առանձին, սակայն այն չի կարելի հագնել երկրորդ անգամ՝ առանց տաք ջրով լվանալու - Կարիք չկա հիվանդի ամանեղենը լվալ առանձին, սակայն այն չի կարելի օգտագործել երկրորդ անգամ՝ առանց տաք ջրով լվանալու - Հիվանդի հագուստը կամ ամանեղենը լվանալուց հետո պետք է խնամքով լվանալ ձեռքերը օճառով 8. Արժե՞ սրսկումներ նշանակել խոզի գրիպի դեմ. Մասնագետները պնդում են, որ այժմ սրսկումները խոզի գրիպի դեմ շատ անհրաժեշտ են, քանի որ դրա միջոցով հնարավոր է ամրացնել իմունային համակարգը ձմեռվա ընթացքում և նվազեցնել խոզի գրիպով վարակվելու ռիսկերը։ Բժիշկները դա խորհուրդ են տալիս հատկապես մինչև 6 ամսեկան երեխաներին և տարեցներին։ 9. Կարո՞ղ է «Տամիֆլյու» դեղորայքը կանխարգելել խոզի գրիպը։ «Տամիֆլյու» դեղորայքը պետք է ընդունել միայն բժիշկի խորհրդով։ Դրա դերը հիվանդության թեթևացումն է, ոչ թե դրա կանխարգելումը։ Այն կարելի է նաև ընդունել, երբ առկա են կասկածներ խոզի գրիպով վարակվելու մասին։ 10. Ինչպե՞ս պետք է վարվել խոզի գրիպի համաճարակի դեպքում. - Եթե գտնվում եք մարդկանցով լեցուն վայրում, ապա խուսափեք մարդկային կուտակումներից կամ կրեք շղարշե դիմակ, որը պետք է հագնել, եթե մոտակայքում որևէ մեկը ուժեղ հազում է - Ժամանակ առ ժամանակ ախտահարեք հեռախոսը, համակարգչի ստեղնաշարը, դռան բռնակները և այլն - Խուսափեք ձեռքսեղմումներից և բարևելիս միմյանց համբուրելուց հատկապես անծանոթների դեպքում։ Եթե անգամ նման բան է եղել, ապա լվացեք ձեռքերը օճառով։ - Արտասահմա՞ն եք մեկնում. Վերցրեք ձեզ հետ շղարշե դիմակ և «Տամիֆլյու» դեղորայք։ Եվ ամենակարևորը. պետք չէ խուճապի մատնվել: Մեծամասամբ խոզի գրիպը անցնում է սովորական գրիպի պես, առանց բարդությունների, և վտանգ չի ներկայացնում կյանքի համար։ lorinews.am

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am