Արամ Աբրահամյան. Կարեկցում եմ Ռոբսոնին. aravot.am

aravot.am կայքում տեղադրված է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հրապարակումն այն մասին, որ ոմանք փորձում են լրատվամիջոցներից ջնջել իրենց հայտնած մտքերի մասին տեղեկությունները։ Աբրահամյանը մասնավորապես գրում է. «Անիրագործելի խնդիր է իր աշխատակիցների առաջ դրել ռուսաստանցի մեծահարուստ Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոնը): Նա, ըստ երեւույթին, ցանկացել է ամբողջ համացանցից հեռացնել իր մասին բոլոր տեսակի բացասական (կամ, իր կարծիքով, բացասական) հիշատակումները: Որպես գործիք ընտրվել են Մոսկվայի դատարանները, որոնց դատավարություններից մենք որեւէ տեղեկություն չունենք, իսկ որպես պատրվակ՝ «անձնական տվյալների հրապարակումը»: Եվ ահա այդ մեղադրանքով ՌԴ տարածքում օրերս արգելափակվել է aravot-ru.am կայքը: Ըստ դատարանի եւ «Ռոսկոմնադզորի»՝ Թաթուլյանի «անձնական տվյալներ» են հրապարակվել մեկ տարի առաջ լույս տեսած՝ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ճեպազրույցի մասին մեր ռեպորտաժում: Ստիպված եմ հիշեցնել, թե ինչ է ասել «Առավոտի»՝ խնդրո առարկա հրապարակման մեջ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան Ռուբեն Թաթուլյանի մասին. «Գիտեք, մարդկանց պետք է նախ բազմակողմանի դիտարկել, քննարկել: Ինքը նաեւ դրական դեր էլ է կատարում: Վերջիվերջո, Սոչիում կա հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաեւ համայնքի հետ կապված: Ինքը շատ հաճախ էդ խնդիրը կարողանում է… էդ եկեք ֆիքսենք: Իսկ ինչ վերաբերում է խորհրդականին, նա այլեւս խորհրդական չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Շավարշ Քոչարյանը եւ հիշեցրել` ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նա այլեւս նախարարի խորհրդական չէ, բացի այդ էլ, եղել է արտահաստիքային խորհրդական: Ահա նման արտահայտություններն են, որ հիմք դարձան Մոսկվայի դատարանի որոշման համար: Ասացեք, խնդրեմ, Ռուբեն Թաթուլյանի ո՞ր անձնական տվյալներն է հրապարակել փոխարտգործնախարարը: Պարզ է, կարծում եմ, որ իրականում խոսքը մեր, ռուսաստանցի, ընդհանրապես հետխորհրդային պաշտոնյաների եւ մեծահարուստների վերը նկարագրված մոլորության մասին է. նրանք կարծում են, որ արգելափակելով որեւէ լրատվամիջոց՝ հնարավոր է արգելափակել նաեւ իրենց մասին անցանկալի տեղեկատվությունը, եւ դրանից իրենց վարկը, հեղինակությունը, պատիվը կբարձրանան: «Առավոտի» դեմ դատարանի որոշման մեջ ես որեւէ քաղաքականություն չեմ տեսնում: Տեսնում եմ միայն մեր հայրենակցի կողմից իրավիճակի սխալ գնահատականը, որը բխում է տեղեկատվական հոսքերի մասին պատրանքներից: Բացարձակապես չեմ վրդովվում ու չեմ նեղվում դրանից։ Ընդամենը կարեկցում եմ Ռոբսոնին, որն իր ժամանակը, նյարդերը եւ փողերը ծախսում է մանր քինախնդրության վրա: Դա ցուցիչ է ներքին խռովության, որը, հուսով եմ, կանցնի»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am