Նորմալ է, որ տեղումներն սկսելուց երեք ժամ անց քաղաքում դեռ ձյուն կա. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Ձյան տեղումների և ձնամաքրման հետ կապված մտահոգությունը ընդհանուր առմամբ նորմալ է, բայց դրա ներկայացման «ուրույն» եղանակը տեղ-տեղ զվարճացնում է, տեղ-տեղ էլ՝ արդեն հոգնեցնում։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Սիրելի գործընկերներիցս մեկը զանգել է ժամը 12-ն անց ու հարցնում է «Երևանում ձնամաքրման աշխատանքների հետ կապված աճող դժգոհության մասին։ Էն դեպքում, երբ բարձրադիր հատվածներում՝ Մասիվում ձյունն սկսել է տեղալ առավոտյան 7-ի կողմերը, իսկ ժամը 11-ին բոլոր գլխավոր փողոցներն արդեն մաքրված էին, երկրորդականները՝ անցանելի։ Էս պահին էլ մաքրվում են, այդ թվում նաեւ՝ մայթերը։ Կարելի է իհարկե ևս մի երեսուն ձյուն մաքրող մեքենա առնել (իրականում՝ պետք չի), արտասահմանից հրավիրել ձնամաքրման գործի բարձրակարգ վարպետների ու թրեյնինգներ կազմակերպել մերոնց հետ, զարկ տալ ոլորտում բարձր տելնոլոգիաների զարգացմանն ու ավտոմատ ձնորսիչ սարքեր ներդնել։ Բայց նախ պետք է հասկանալ, որ ձյունը գալու սովորություն ունի, հատկապես՝ ձմռանը, ու նորմալ է, որ տեղումներն սկսելուց երեք ժամ անց քաղաքում դեռ ձյուն կա: Եկեք փորձենք գտնել մի մեգապոլիս կամ միլիոնանոց քաղաք մեզ հետ համադրելի աշխարհագրական լայնությունների վրա, որտեղ ձյունը գալուց չորս ժամ հետո մաքրման աշխատանքների կարիք այլևս չկա, և մենք պատրաստ կլինենք կիրառել նրանց փորձը։»,-գրել է նա։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերը սկսված ձյան տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ որոնցում ներգրավված են մեքենա-մեխանիզմներ և այլ անհրաժեշտ ռեսուրսներ: «Մայրաքաղաքում բնականոն կյանքն ապահովելու համար մաքրվում են ինչպես գլխավոր և երկրորդական ճանապարհները, այնպես էլ մայթերը, բակային տարածքները, աստիճանները և այլն: Հիշեցնում ենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար շատ կարևոր է երևեկության դուրս գալ բացառապես ձմեռային անվադողերով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am