Լսել եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչպիսի խանդավառությամբ է խոսում մարտի 1-ի զոհերի մասին.Հայկ Ալումյան (video)

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։ Նիստում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին տեղեկացրեց փաստաբան Հայկ Ալումյանը, նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում, որը տևել է 2 ժամ, մանրամասն ներկայացրել է 2008-ի փետրվարի 23-ից հետո ստեղծված իրավիճակը։ «Մասնավորապես ներկայացրեց, որ բավականին շատ տեղեկատվություն էր ստացվում այն մասին, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակը միանա ցուցարարներին, աշխատանքներ են տարվել, որ պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը միանա ցուցարարներին, բացի այդ ԵԿՄ-ում խմորումներ են սկսվել, որ նրանք էլ միանան ցուցարարներին։ Ստեղծված իրավիճակում ինքը ցուցում է տվել Պաշտպանության նախարարին, որպեսզի վերջինն ապահովի բանակի չեզոքությունը։ Ցուցում է տվել, այսինքն՝ ասել է գնացեք այնպես արեք, որ բանակը այդ պրոցեսներին չխառնվի, պաշտպանության նախարարին էլ ասվել է, որ ինքը ապահովի այդ ամենը: Պարոն Քոչարյանն իր ելույթում ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքը տեսնում է, որ դրանում որևէ արտառոց բան չկա։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը և նման մյուս հրամանները ոչ իր, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա», – նշեց փաստաբանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում.

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am