«Ինչ-որ բան այն չէ». Վարագ Սիսեռյանը հրահանգել է պարզել

«168 Ժամը» 2 օր առաջ հրապարակել էր «Նաիրիտի» համակարգող խմբի ահազանգը, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են բութադիենային տեխնոլոգիայի ձեռքբերմամբ։ Խնդիրն այն է, որ այդ տեխնոլոգիան գաղտնի է, և աշխարհում հաշված երկրներ են տիրապետում դրան, այդ թվում՝ Հայաստանը։ Իսկ գործարանի սնանկության կառավարիչն ու նախկին տնօրենը չինացիների այցը ՀՀ կառավարությունից գաղտնի են պահում, նրանց մուտքը գործարանի տարածք չեն համաձայնացրել ԱԱԾ-ի հետ, մինչդեռ ամիսներ առաջ կառավարության հետ համաձայնեցված աուդիտ իրականացնելու համար մասնագիտական խմբի մուտքը տևական ժամանակ խոչընդոտում էին։ Մեր հրապարակումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը քայլեր է ձեռնարկել՝ փաստերը ճշտելու համար։ Գրասենյակի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ Վարագ Սիսեռյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենք տեղյակ չեն եղել չինացիների մասին։ «Մենք ընդհանրապես նախապես տեղյակ չէինք։ Այժմ համապատասխան մարմիններից տեղեկություններ ենք սպասում, ըստ այդմ՝ կզբաղվենք այդ խնդրով։ Եթե այդպիսի բան կա, չեմ կարող ասել մոտիվացիան, նպատակն ինչ է, բայց ամեն դեպքում ինչ-որ բան այն չէ։ Ամեն դեպքում կա հարց, և այդ հարցը տրվել է, մենք զբաղվում ենք, եթե համոզվենք, որ նման բան եղել է, հստակ զբաղվելու ենք ու հասկանաք՝ ինչ է կատարվում»,- ասաց Վ.Սիսեռյանը՝ հավելելով, որ հակաօրինական գործողությունները կկանխվեն, և մեղավորները պատասխանտվության կենթարկվեն։ Հարցին՝ եթե կան «Նաիրիտի» վերագործարկմամբ հետաքրքրված ներդրողներ, ինչո՞ւ կառավարությունը չի կասեցնում գործարանում սնանկացման գործընթացը՝ մինչև որոշում կայացվի, Վ.Սիսեռյանը պատասխանեց, որ կառավարությունն օրենքով իրավունք չունի խառնվելու, դա դատարանի որոշման հարց է։ Դիտարկմանը, թե կառավարությունն ինքը կարող է դիմել դատարան, Վ.Սիսեռյանը նշեց, որ պետք է հնարավորինս շուտ հստակեցնել ներդրողների հարցը. «Եթե ներդրողները ռեալ են, ապա ինչքան շուտ սկսեն աշխատել, այնքան լավ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am