«Դեբիլների ապստամբությունը Հայաստանում հիմնել է դեբիլների իշխանություն». Արթուր Դանիելյան

Քանի որ վաղը մենք կարձանագրենք թռիչքաձև աճի տասներորդ ամիսը, մինչև ՀՀ վիճակագրական կոմիտեի թվերը վերլուծելն ուզում եմ իշխանական դեբիլների ֆորմատով մի քանի նվաճման մասին խոսել (էն, որ իրանց արևին դրական նորությունների ապուշ ցանկեր են կազմում ու տարածում են, է): Եվ ուրեմն՝ Հայաստանյան մանրածախ առևտրի ոլորտում աննախադեպ աճ է գրանցել ոչ միայն նիսիայի տետրերի ծավալը, այլ նաև որակը: Այսուհետ ձեր հարևան «Շողիկի պարտք» թվի կողքը ավելացել է նաև Հայաստանի Հանրապետության պարտքի տողը: Լրիվ լուրջ եմ ասում, հիմա կան բազմաթիվ նիսիայի տետրեր, որտեղ Հայաստան է գրված: Տարբեր պետական հիմնարկների ղեկավարներ զանգում են, խանութներից ապրանք են խնդրում՝ խոստանալով դրա դիմաց վճարել, բայց խոստումներն այդպես էլ մնում են խոստում: Օրինակ՝ իրիգացիոն գծերը վերանորոգելու համար չինովնիկ կա, որ սվարկի նյութ ա վերցրել ու ամիսներ շարունակ պարտքը չի կարում փակի: Թե խի չի կարում փակի, նույնպես շատ ուշագրավ է: Ուրեմն՝ կոնկրետ Ջրպետկոմի դեպքում պատճառներից մեկն էն ա, որ ջրի փողը գյուղացիներից չեն կարում հավաքեն: Արդեն մի քանի միլիոն դոլարի պարտք է գոյացել, որովհետև մարդիկ չեն հասկանում՝ ինչու պիտի ջրի համար վճարեն: Չեն հասկանում՝ որն էր իմաստը Սերժին մերժելու, եթե պիտի շարունակեն վճարել ջրի համար: Չեն հասկանում՝ ինչու կառավարության դուռը կարելի է ջարդել, որովհետև իրենց դուռն է, իսկ ջուրը չի կարելի անհատույց օգտագործել, էդ էլ է, չէ՞, իրենց ջուրը... Եթե ջրի դեպքում մարդիկ «հեղափոխության» իրենց փայ «պարգևատրումն» են իրենց պահում, ապա մեքենաների տեխանձնագրերի իրավիճակն էլ ավելի զավեշտալի է: Երկրում պարզապես պլաստիկ չկա ու չի լինի մինչև գարնան վերջ: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ ո՛չ տեխանձնագիր կարան ստանան, ո՛չ վարորդական իրավունք, ոչ էլ ID: Պլաստիկ քարտերի փոխարեն մարդկանց հասարակ թղթի վրա տպված պատճեն են տրամադրում: Մոտ շաբաթներում սպասենք, որ վարորդական իրավունքի փոխարեն վարորդները կսկսեն ցույց տալ Օսիպյանի կողմից ստորագրած այցեքարտերը, էն հին, լևոնական ժամանակվա ձևերով: Ու էս վիճակը բոլոր հիմնարկներում է՝ վարչապետի աշխատակազմից սկսած, թաղապետարանի առևտրի վարչությանով վերջացրած, որովհետև դեբիլների ապստամբությունը Հայաստանում հիմնել է դեբիլների իշխանություն: #պարգևս_ուտեք #դեբիլների_ապստամբություն #դեբիլոկրատիա Արթուր Դանիելյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am