«Հեղափոխությունը մի լավ կողմ էլ ուներ». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունը մի լավ կողմ էլ ուներ. այն մերկացրեց համատարած տգիտությունն ու անգրագիտությունը՝ ստիպելով մեզ առերեսվել այդ տխուր իրողության հետ: Հեղափոխությունից առաջ դա նկատելի չէր, քանի որ բոլորը տարված էին ռեժիմը կազմաքանդելու անզուսպ գաղափարով: Անցնենք բուն թեմային։ Մեր հարևան Ադրբեջանը ԻՎԿ-ի անդամ է (Իսլամական կոնֆերանս կազմակերպություն): Սա կրոնաքաղաքական խոշոր կազմակերպություն է, որը ստեղծվել է 1969 թ. ու միավորում է բոլոր մուսուլմանական պետություններին: Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից, Պակիստանից, Ինդոնեզիայից և մյուս խոշորագույն մուսուլմանական պետություններից զատ այդ կազմակերպության անդամներն են նաև Գաբոնը, Բրունեյը, Գամբիան, Բուրկինա-Ֆասոն ու բազմաթիվ նմանատիպ աֆրիկյան ու ասիական պետություններ: Եվ այսպես 1991թ.-ից սկսած Ադրբեջանը մշտապես առիթը բաց չի թողնում կազմակերպության գագաթնաժողվների ժամանակ Ղարաբաղյան հարցում ինչպես ԻՎԿ-ի, այնպես էլ անդամ երկրների աջակցությունը ստանալու համար: Ինչու չէ նաև՝ Գաբոնի, Բրունեյի ու Գամբիայի: Նշենք նաև, որ այս ուղղությամբ ադրբեջանական դիվանագիտությունը կարողացել է որոշակի հաջողությունների հասնել, իսկ Հայաստանը բնականաբար չի կարողացել որևէ կանխարգելող գործողությունների դիմել, քանի որ կազմակերպության անդամ չէ: Հիմա ինչու այս լեկցիան կարդացի: Ինչ-որ կիսագրագետ մարդիկ ծաղրի առարկա են դարձրել այն փաստը, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գանայի ներկայացուցչից ակնկալել է հավասարակշիռ մոտեցում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Մենք պետք է հստակ պատկերացում կազմենք, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը միայն հայ-ադրբեջանական բախում չէ: Դա ամբողջ միջազգային հանրության խնդիրն է և Հայաստանը պարտավոր է օգտագործել ցանկացած ամբիոն այդ հարցը արծարծելու ու հայանպաստ դիրքորոշում ակնկալելու ուղղությամբ: Նույնը անում է Ադրբեջանը, իսկ մենք ավելի ակտիվ պետք է շարժվենք՝ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններից ակնկալելով հավասարակշիռ ու սթափ մոտեցում: Բայց դե ինչից ենք խոսում, անիմաստ ա բան ասելը, միևնույնն է, ձերը վերարկուի ու ախռանիկի մասին աշխարհացունց վերլուծություններ գրելն ա, տղաներ ու աղջիկներ ջան»:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am