Փողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրել

Փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կա՛մ խոստացված տաղավարների տրամադրում, կա՛մ` նախկինի պես փողոցային ազատ վաճառքի կազմակերպում: Երեկ էլ վերջիններս ակցիան շարունակել են Ազգային Ժողովի դիմաց, նույնը եղել է նաև Երևանի քաղաքապետարանի շենքի առջև, սակայն, առևտրականների խոսքով, իրենց լսող և խնդրին լուծում տվող չկա: Առևտրականներից մեկն էլ այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բողոքում էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց խաբել է և որ շատ հնարավոր է առաջիկայում ընտանիքներով  հանդերձ արտագաղթեն դեպի Ռուսաստան: Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվողներից մի քանիսը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեցին, որ մի խումբ վաճառականներով գնացել են ՀՀԿ գրասենյակ, զրուցել ՀՀԿ վերնախավի հետ և խնդրել «սրանցից փրկել» իրենց: Տիկին Գայանեն մանրամասնեց, որ բանը հասել է նրան, որ որոշ ծեր վաճառականներ ծնկաչոք աղաչել են ՀՀԿ-ին՝ իրենց դուրս բերել անելանելի վիճակից: «Մենք նրանց ասել ենք, որ, ճիշտ է, ԱԺ-ում ընդդիմություն չեք, բայց դրսում եք ընդդիմություն, խնդրել ենք՝ որևէ կերպ ազդեն այս իշխանության վրա, որպեսզի հարցը լուծվի: 20 օրից ավել է` սոված ենք, գործ չունենք, որ մեր ընտանիքները պահենք: Սրանց աթոռն էր հետաքրքիր` եկան նստեցին, երկրի վիճակն իրենց հետաքրքիր չի: Մեր բողոքի ալիքը մեծանալու է»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց տիկին Գայանեն: Ըստ վաճառականների՝ ՀՀԿ-ն՝ ի պատասխան նրանց խնդրանքի, ասել է, որ սպասեն մինչև եկող ուրբաթ. հարցը չկարգավորվելու դեպքում արդեն որոշ քայլեր կձեռնարկեն: Մեր զրուցակիցները հավելեցին, որ վաղը և առաջիկա մյուս օրերին գնալու են և նույն խնդրով դիմեն ԲՀԿ-ին, ՄԵՆՔ-ին, «Երկիր Ծիրանիին»«Սասնա Ծռերին» և ՀՅԴ-ին՝ հույս ունենալով, որ վերջիններս կհամախմբվեն իրենց շուրջ:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am